News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

ԱՄՆ ազգային արխիվը հրապարակել է փաստաթղթեր, որոնք առնչություն ունեն ԱՄՆ նախագահ Ջոն Քենեդիի սպանության հետ, որը տեղի է ունեցել 1963-ին, հայտնում է RNS-ը։

Հրապարակված փաստաթղթերի շարքում կան Պետական անվտանգության կոմիտեի գործակալ Յուրի Նոսենկոյի հետ հարցազրույցի 17 ձայնագրություններ։ Նոսենկոն ԱՄՆ էր տեղափոխվել 1964-ին ու իր խոսքով «վարել է Լի Հարվի Օսվալդի գործը՝ Խորհրդային միությունում նրա բնակության ժամանակ»։

«3810 փաստաթղթերի այդ հավաքածուն հրապարակման համար պատրաստված առաջին հավաքածուն է ու պարունակում է ՀԴԲ-ի ու ԿՀՎ-ի փաստաթղթերը ՝ 441 գաղտնի փաստաթուղթ ու 3369 ՝ նախկինում խմբագրված տարբերակով հրապարակված փաստաթղթեր։ Որոշ դեպքերում հրապարակվելու են միայն նախապես խմբագրված փաստաթղթեր»,- ասվում է ԱՄՆ Ազգային արխիվի հաղորդագրության մեջ։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ