News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Մոլորակաբանների միջազգային խումբը պարզել է, որ Լուսնի ընդերքում ջուր կա, հայտնում է Nature Geoscience-ը:

Մասնագետները հետազոտել են հնդկական լուսնային Chandrayaan-1 արբանյակից ստացված տվյալները: Սպեկտրալ վերլուծության միջոցով որոշվել է երկնային մարմնի մակերեւույթին հին հրաբխային շերտերի քիմիական կազմը, որոնք, պարզվել է, հարուստ են ջրով:

Գիտնականների ենթադրությամբ՝ ջուրը հրաբխային ապարների հետ Լուսնի ընդերքից դուրս է եկել հին ժամանակներում: Սա նշանակում է, որ ընդերքն այժմ եւս ջրով լի է:

Հետազոտողների գնահատմամբ՝ հրաբխային մասնիկները մոտ 0,05 տոկոս (ըստ զանգվածի) ջուր են պարունակում: Մասնագետները ենթադրում են, որ ջուրը կարող է հանվել եւ օգտագործվել նախատեսվող լուսնային առաքելությունների ժամանակ:

Գիտնականները տեղյակ չեն Երկրի արբանյակի ընդերքում ջրի ճշգրիտ ծագումնաբանությանը: Նախկիում երկնային մարմնում ջրի հետքեր են հայտնաբերել Apollo առաքելությունները, որոնց ընթացքում Երկիր են բերվել բնահողի նմուշներ: Դրանից բացի սառցակալած ջուր է պարունակվում Լուսնի բեւեռների ստվերապատ խառնարաններում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Նախարար. Հայաստանը մտադիր է տիեզերքում իր արբանյակների թիվը հասցնել երեքի
Առաջին արբանյակից ակնկալիքներն են․․․
Նոր մեթոդ կօգնի պարզել՝ կյանք կա՞ Յուպիտերի արբանյակում
NASA-ի Europa Clipper ռոբոտ-հետազոտական մեքենան նախատեսվում է Յուպիտերի Եվրոպա արբանյակ...
Պետք է ՄՏԿ-ում ուշադիր լինել բելառուսուհու հանդեպ, որպեսզի ամերիկացիները չառեւանգեն. Լուկաշենկո
Լուկաշենկոն խնդրել է ռուս տիեզերագնացին...
Bild. Հայաստանում գերմանացիները սկաֆանդրներ և տիեզերական ռոբոտներ են փորձարկում Ադրբեջանի և Թուրքիայի հետ սահմանին
Մասնագետների գնահատմամբ՝ մոտ 15 տարի կանցնի, մինչև մարդիկ առաջին անգամ ոտք դնեն Մարս...
Պուտինը հանձնարարել է զբաղվել տիեզերքում միջուկային էներգետիկ կայանք տեաղկայելու ծրագրով
Նա ասել է, որ Ռուսատանը մեծ կարողություններ ունի այս ոլորտում․․․
Չինաստանը եւ Ռուսաստանը պատրաստվում են ատոմային էլեկտրակայան կառուցել Լուսնի վրա
Չինաստանը եւ Ռուսաստանը քննարկում են Լուսնի վրա ատոմակայան կառուցելու հնարավորությունը...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ