News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Հայաստանի ԱԳ նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանն ընդունել է Նյու Յորքից ժամանած ՄԱԶԾ քաղաքականության եւ ծրագրերի աջակցության գրասենյակի Կայուն զարգացման նպատակների ինտեգրման, խթանման եւ քաղաքականության մշակման աջակցության փորձագետներին:

Հայաստանի ԱԳՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ պատվիրակության այցի նպատակն էր ծանոթանալ ՀՀ կողմից ՄԱԿ-ի կայուն զարգացման նպատակների (ԿԶՆ) ազգայնացման գործընթացին, աջակցել ԿԶՆ-ների իրականացման ճանապարհային քարտեզի եւ բարեփոխումների օրակարգում ընդգրկված համապատասխան ռազմավարական փաստաթղթերի մշակմանը:

Նախարարի տեղակալ Հովակիմյանը ներկայացրել է ՀՀ կողմից «Կայուն զարգացման 2030 օրակարգ»-ի իրակացման համար որդեգրած ռազմավարությունը՝ հիշատակելով ՀՀ ակտիվ ներգրավվածությունը եւ արդյունավետ համագործակցությունը ՄԱԿ-ի կառույցների հետ Հազարամյակի մարտահրավերների նպատակների իրականացման գործընթացի ընթացքում:

Նշենք, որ Կայուն զարգացման նպատակների 2030 օրակարգը ընդունվել է ՄԱԿ–ի 2015թ. գագաթաժողովի ընթացքում, որն ուժի մեջ է մտել 2016թ. հունվարի 1-ին: Այն ներառում է 17 նպատակ, որոնք իրենց հերթին կազմված են 169 թիրախից՝ ներառելով մեր առօրյա կյանքի բոլոր ոլորտները՝ աղքատության հաղթահարում, տնտեսական համաչափ զարգացում, առողջապահություն, կրթություն, բնապահպանություն եւ այլն: Այն համարվում է Հազարամյակի մարտահրավերների նպատակների տրամաբանական շարունակությունը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Ինձ ոգեշնչում է հայ ժողովրդի տոկունությունն ու այն ամենը, ինչ նրանք կառուցել ենք, սակայն մենք երբեք չենք կարող մոռանալ...
«Փաստ». Եվս մեկ ապտակ Փաշինյանին՝ իր «սիրելի» Արևմուտքից
ԱՄՆ Պետքարտուղարությունը հրապարակեց մարդու իրավունքների մասին տարեկան զեկույցը՝ շեշտելով, որ...
Դեսպան Մակունցը Վաշինգտոնի Ջոն Հոփկինսի համալսարանի ուսանողների հետ հանդիպմանը խոսել է ՀՀ անվտանգային իրավիճակի մասին
Հանդիպման ընթացքում դեսպանը ուսանողներին է ներկայացրել ԱՄՆ-ում ՀՀ դեսպանության աշխատանքները, ՀՀ...
Մհեր Գրիգորյանն ու ԱՄՆ դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին
Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-ամերրիկյան երկկողմ օրակարգի հարցերը...
Վաշինգտոնում շարունակվել են ՀՀ ՖՆ պատվիրակության հանդիպումները միջազգային գործընկերների հետ
Նախորդ շաբաթ Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) և Համաշխարհային...
Պետքարտուղարությունը հերքել է Հայաստանին ռազմական օգնություն տրամադրելու փաստաթղթի ստորագրման մասին տեղեկությունը
Անվտանգության հարցեր օրակարգում չեն եղել...
Ամենաշատ