News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Եվրահանձնաժողովի կոլեգիան հուլիսի 26-ին կքննարկի Ռուսաստանի դեմ ԱՄՆ նոր պատժամիջոցները: Այս հարցով իրենց կարծիքը կհայտնեն ԵՀ ղեկավարի Էներգամիության գծով տեղակալ Մարոշ Շեֆչովիչը եւ էներգետիկայի ու կլիմայի փոփոխությունների հարցերով եվրահանձնակատար Միգել Արիաս Քանյեթեն: Այս մասին հայտարարել է ԵՀ ներկայացուցիչ Մարգարիտիս Սհինասը, փոխանցում է ՏԱՍՍ-ը: 

«Կոլեգիան կքննարկի Իրանի եւ Ռուսաստանի նկատմամբ ԱՄՆ նոր պատժամիջոցները: Այս մասին զեկույցը կպատրաստեն ԵՀ փոխնախագահ, առաջին տեղակալ Ֆրանս Թիմերմանսը, Եվրահանձնակատարներ Մարոշ Շեֆչովիչը եւ Միգել Արիաս Քանյեթեն»,- հայտարարել է նա:

Ավելի վաղ ԵՀ-ը ԱՄՆ-ին կոչ է արել իր միակողմանի արգելող միջոցառումները համաձայնեցնել գործընկերների հետ եւ զգուշացրել է ԵՄ էներգետիկ անվտանգության համար պատժամիջոցների այդ փաթեթի հնարավոր բացասական հետեւանքների մասին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հետևելով Ուրսուլային. Շոլցն հաճոյախոսությունների տարափ է ուղղել Ալիևին
Ես շնորհակալություն եմ հայտնում Ադրբեջանին էներգետիկ կայունության մեջ ունեցած ներդրման համար...
ԵՄ-ին Հայաստանի անդամակցությունը բխում է հենց ԵՄ-ի շահերից. Բունդեսթագի պատգամավոր
Եվրամիության անդամ դառնալը բխում է ոչ միայն Ուկրաինայի, բալկանյան…
ՀՀ ֆինանսների նախարարը Մարագոսի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ ֆինանսատնտեսական համագործակության համակարգման հարցերը
ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն ապրիլի 26-ին ընդունել է  Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսին…
Դանիայի պատվիրակությունը միացել է Գորիսում ԵՄ առաքելությանը
Դանիական Խաղաղության և ժողովրդավարության տեղակայման կենտրոնի (DFPD) պատվիրակությունն այցելել է Գորիսում գտնվող ԵՄ դիտորդական առաքելության (EUMA) օպերատիվ գրասենյակ...
ԵՄ-ն սկզբունքային նշանակություն է տալիս Ալմա-Աթայի հռչակագրին՝ որպես կողմերի միջև սահմանազատման հիմք. Մարագոս
ԵՄ դեսպանի հետ քննարկել ենք Հաաստանի սահմանների և ներսում առկա իրավիճակ մասին…
ԵԽ-ն դեմ է արտահայտվել Վրաստանի հետ անդամակցության բանակցություններին՝ օտարերկրյա գործակալների մասին օրենքի պատճառով
Բանաձևին կողմ է քվեարկել 425 պատգամավոր, դեմ՝ 25, ձեռնպահ՝ 30...
Ամենաշատ