News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը նախորդ օրերին իրավապահ մարմինների համապատասխան տարածքային ստորաբաժանումների ներկայացուցիչների մասնակցությամբ աշխատանքային խորհրդակցություններ է անցկացրել ՀՀ Արարատի, Կոտայքի եւ Լուռու մարզերի, ինչպես նաեւ Երեւան քաղաքի համապատասխան վարչական շրջանների դատախազություններում՝ ներկայացնելով  հուլիսի 20-ի իր հրամանագրերով նշանակված նոր դատախազներին:

ՀՀ գլխավոր դատախազից NEWS.am-ին հայտնում են, որ Արթուր Դավթյանը շնորհավորել է նշված մարզերի եւ Երեւանի վարչական շրջանների նորանշանակ դատախազներին եւ տեղերում տվել հանցագործությունների կանխարգելման ուղղությամբ իրավապահ մյուս մարմինների հետ համագործակցված աշխատանքների ակտիվացմանը, մինչդատական վարույթում գործերի քննության լրիվության, օբյեկտիվության, բազմակողմանիության ապահովման նկատմամբ հսկողության որակի բարելավմանն ուղղված կոնկրետ հանձնարարականներ:

ՀՀ գլխավոր դատախազը շեշտել է հատկապես նախաքննության եւ հետաքննության օրինականության նկատմամբ դատախազական հսկողության իրականացման, ինչպես նաեւ մեղադրանքի պաշտպանության հետ կապված գործառույթներն իրականացնելիս ՀՀ դատախազության կոլեգիայի որոշումներից բխած հանձնարարականներով առաջնորդվելու, օրենքի առջեւ բոլորի հավասարության եւ հանցագործությանը համարժեք պատժի անխուսափելիության համոզմունքի ձեւավորմամբ դատախազության նկատմամբ հանրային վստահության բարձրացման անհրաժշտությունը:

Լոռու մարզի դատախազությունում կայացած խորհրդակցությանը, որին մասնակցել է նաեւ Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը, Արթուր Դավթյանը տեղի իրավապահ մարմինների ուշադրությունն է հրավիրել ՀՀ գլխավոր դատախազությունում վերջերս կայացած քննարկման արդյունքներով ապօրինի անտառահատումների կանխարգելման, կատարված հանցագործությունների բացահայտման հարցում հետեւողականություն հանդես բերելու,  քրեական գործերով նախաքննության արդյունավետությունը բարձրացնելու, ինչպես նաեւ պետությանը պատճառված վնասի վերականգնման ուղղությամբ տրված հանձնարարականների անվերապահ կատարման անհրաժեշտության վրա:

ՀՀ զինվորական դատախազ Վահե Հարությունյանն իր հերթին տեղերում ներկայացրել է ՀՀ զինվորական դատախազության Երեւանի, Եղեգնաձորի եւ Լոռու կայազորների նորանշանակ զինվորական դատախազներին:

ՀՀ զինվորական դատախազը առանձնացրել է քննչական եւ օպերատիվ-հետախուզական մարմինների հետ սերտ համագործակցությամբ առաջին հերթին զինծառայողների միջեւ կանոնադրային փոխահարաբերությունների պահպանման, ծառայողական պարտականությունների կատարումից խուսափելու կամ ոչ պատշաճ կատարելու անցանկալի հետեւանքների շուրջ բացատրական աշխատանքների միջոցով հանցագործությունների կանխարգելման գերխնդիրը:

Նա կարեւորել է օպերատիվ աշխատանքների արդյունավետության բարձրացումը, ինչպես նաեւ նախաքննության ընթացքում քննչական եւ դատավարական այլ գործողությունների անհարկի հապաղումներ թույլ չտալու նպատակով դատախազական ներգործության մեխանիզմների գործադրումը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ