News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Բեմին վեհաշուք ու հանգիստ սահող աղջիկներ ու առնականություն ցուցադրող տղամարդիկ՝ վրացական ազգային երգի ու պարի «Ռուստավի» անսամբլի ելույթով Երեւանում նշել են Հայաստանի ու Վրաստանի դիվանագիտական հարաբերությունների սահմանման 25-ամյակը։

Միջոցառումը, որը նվիրված է այդ կարեւոր իրադարձությանը, կայացել է Արամ Խաչատրյանի համերգասրահում ու սկսվել է Հայաստանում Վրաստանի դեսպան Գեորգի Սաղանելիձեի ողջույնի խոսքով։ Դիվանագետը նշել է՝ կարեւոր է ոչ միայն բարիդրացիական հարաբերությունները պահպանելը, այլեւ նոր բարձունքներ նվաճելը։

«Չնայած երկրների արտաքին քաղաքականության տարբեր վեկտորներին՝ մենք անում ենք հնարավոր ամեն ինչ մեր հարաբերությունները խորացնելու ու զարգացնելու համար»,- հավելել է դեսպանը։

Հետո հավաքվածներին է դիմել Հայաստանի փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը ։ Նրա խոսքով, հանրապետությունների միջեւ քաղաքական երկխոսության բարձր մակարդակի մասին են վկայում ավելի քան 80 ստորագրված պայմանագրերն ու համաձայնագրերը։

Իսկ հետո դահլիճը հայտնվեց վրացական ռիթմի կախարդանքի ներքո։ Հպարտ կեցվածքով ու լարի պես ձիգ մեջքով պարողները զարմացնում էին իրենց բարձր ցատկերով, մատների վրա պարելու ու ծնկերի վրա պտտվելու հմտությամբ։ Աղջիկները մեղմ ու նրբագեղ սահում էին հատակով, ասես լճի հարթ մակերեսի վրայով։ Պարողներին բեմի վրա փոխարինելու եկան երգիչները՝ օգնելով միմյանց ստեղծել իսկական շոու։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դեսպան Սմբատյանը և Վրաստանի հետախուզական ծառայության ղեկավարը մտքեր են փոխանակել համագործակցության հարցերի շուրջ
Հանդիպմանը մտքեր են  փոխանակվել Հայաստանի և Վրաստանի միջև...
Ամբակում Գրիգորյանը Հայ-վրացական իրավական ֆորումին ներկայացրել է դատապարտյալների վերասոցիալականացման գործընթացները
ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության պետ, արդարադատության գնդապետ…
Վրաստանի հետ փոխգործակցությունը գտնվում է բարձր մակարդակի վրա. վարչապետն ընդունել է Ռատի Բրեգաձեին
Վարչապետն ընդունել է Վրաստանի արդարադատության նախարարին...
Վերջին տարիներին հայ-վրացական հարաբերությունները հասել են զարգացման նոր մակարդակի. Ռուբեն Ռուբինյան
Հայաստանի Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանն ապրիլի…
ՀՀ-ն արդարադատության ոլորտում Վրաստանի հետ ունի 8 բազմակողմ, 4 երկկողմ պայմանագիր և ստորագրված 2 հուշագիր
Առանձնազրույցում Հայաստանի և Վրաստանի արդարադատության նախարարները քննարկել են գործակցության խորացման հնարավորությունները…
Հայաստանի և Վրաստանի գործակցությունը լավագույններից մեկն է. Գրիգոր Մինասյան
Համատեղ ասուլիսում Հայաստանի և Վրաստանի արդարադատության նախարարները պատասխանել են լրագրողների հարցերին…
Ամենաշատ