News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Արցախի Տող գյուղում սեպտեմբերի 16-ին նախատեսվում է անցկացնել արդեն ավանդույթ դարձած գինու փառատոնը։ Փառատոնին ներկայացվում են Արցախում արտադրվող գինիները, որոնք իրենց յուրահատուկ համով ու որակով կարճ ժամանակահատվածում հասցրել են ճանաչվել նույնիսկ օվկիանոսից այն կողմ։

Լուսանկարը՝ Արցախի էկոնոմիկայի նախարարության արխիվից

Արցախցիները վստահեցնում են, որ իրենց բրենդային թթի օղուն արդեն լուրջ մրցակից է գինին։ Հենց այս գյուղում էլ արտադրվում է «Կատարո» գինին։ Այն պատրաստվում է «խինդողնի» տեսակի խաղողից։

Լուսանկարը՝ Արցախի էկոնոմիկայի նախարարության արխիվից

Փառատոնի մասնակիցները գինի համտեսելուց բացի՝ գործարանում կարող են ծանոթանալ ազնվական խմիչքի պատմությանն ու պատրաստման հետաքրքրաշարժ մանրամասներին։

Լուսանկարը՝ NEWS.am

Այս միջոցառումը լոկ փառատոն չէ։ Այն դարձել է Արցախով հետաքրքրված զբոսաշրջիկների օրակարգի անբաժանելի մասը,  քանի որ փառատոնին մասնակցելով՝ բացահայտում են նաեւ Արցախի  չքնաղ բնության մի մասնիկը՝ Տող գյուղը։

Լուսանկարը՝ NEWS.am

Պատմական Տողը փռված է ծառերի մեջ, շրջապատված անտառածածկ լեռներով։ Տողը 18–րդ դարում համարվել է Արցախի կարեւորագույն կենտրոններից մեկը, որտեղ տեղի են ունեցել նշանակալի իրադարձություներ, ինչի մասին վկայում են նաեւ երեք հարյուր տարվա պատմություն ունեցող Մելիքական ապարանքի ավերակները: Այն հիմա կոչվում է «Մելիքական ապարանք » արգելոց, որտեղ հնագետները շարունակ պեղումներ են կատարում: Ապարանքի վերականգնման աշխատանքները սկսվել են 2009 թվականից եւ շարունակվում են: 

Լուսանկարը՝ NEWS.am

Լուսանկարը՝ NEWS.am

Այս միջոցառումը զբոսաշրջիկներին հրաշալի հնարավորություն է ընձեռում մի քանի ժամում պատկերացում կազմելու արցախյան մշակույթի, ազգային ավանդույթների, երգ ու պարի մասին: Մեկանգամյա  այցելությունը  բավական է համոզվելու  համար, որ այս պատմական, գողտրիկ վայրում  անցկացվող փառատոնը  հավակնում է  դառնալ արցախյան աշնանային զբոսաշրջության ամենավառ գույնը:

Լուսանկարը՝ NEWS.am

Հայաստանյան մի շարք ԶԼՄ-ների ներկայացուցիչների ճանաչողական այցն կազմակերպվել է  ՀՀ զբոսաշրջության պետական կոմիտեի եւ Արցախի էկոնոմիկայի նախարարության համատեղ նախաձեռնած «Բացահայտիր քեզ համար քո երկիրը» արշավի շրջանակում:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պետքարտուղարությունը բացահայտել է Բլինքենի և Փաշինյանի առաջիկա հանդիպման նպատակները
Ես այս մասին մանրամասն չեմ խոսի, բացի ասեմ, որ Հայաստանի և Ադրբեջանի կառավարությունների հետ...
Արցախից շատ տեղահանվածներ՝ և՛ մեծահասակներ, և՛ երեխաներ, լիովին հյուծված են. BBC
Ըստ ՄԱԿ Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի վարչության ներկայացուցչի, հոգնած...
Արցախի պաշարման հետևանքով ստեղծված իրավիճակում ՆԳՆ ԱԻՊԾ բոլոր ստորաբաժանումներն իրականացնում են ուժեղացված ծառայություն
Սեպտեմբերի 11-ից 18-ն ընկած ժամանակահատվածում, Արցախի Հանրապետության...
Արցախի նախագահը հանդիպել է Հադրութի շրջանից տեղահանված մի խումբ բնակիչների հետ
Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը սեպտեմբերի 18-ին...
Արայիկ Հարությունյանի եղբայրը նշանակվել է Արցախի պետնախարար
Երկրի ղեկավարի մեկ այլ հրամանագրով՝ փոփոխություն է կատարվել «Արցախի Հանրապետության պետական նախարարի կողմից նախարարների գործունեության համակարգման մասին» նախագահի հրամանագրում...
Դադարել են Արցախի ԱԺ պատգամավոր Արթուր Հարությունյանի լիազորությունները
Արձանագրության հրապարակման պահից հրաժարականը համարվում է ընդունվա…
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ