News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

Ազգային ժողովի փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը Քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին նախագիծ է դրել շրջանառության մեջ, որով հնարավորություն է տրվում պաշտպանել հանցագործության մասին հաղորդում տված անձանց: Այս մասին նա գրել է Faceibook-ի իր էջում, նշելով.

«Իմ կողմից շրջանառության մեջ է դրվել ‹‹Քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին›› Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը, որի նպատակն է պաշտպանել հանցագործության մասին հաղորդում տվող անձանց հնարավոր բարդություններից:

Մասնավորապես, բազմաթիվ են այն դեպքերը, երբ առանց հանցագործության վերաբերյալ հաղորդման մեջ նշված հանգամանքները հերքելու կամ հաստատելու, հաղորդում տված անձի նկատմամբ հարուցվում է սուտ մատնության վերաբերյալ քրեական գործ:

Այսինքն, անձը հաղորդում ներկայացնելիս ի սկզբանե հայտնվում է սուտ մատնության գործով մեղադրյալի կարգավիճակում, այն դեպքում երբ դեռեւս հստակ չէ այն քրեական գործի ճակատագիրը, որի մասին այդ անձը հայտնել է:

Նախագծով առաջարկվում է սահմանել, որ անձի նկատմամբ սուտ մատության դեպքով քրեական գործ կարող է հարուցվել միայն այն դեպքերում, երբ վարույթն իրականացնող մարմինը պատշաճ եւ հիմնավորված կերպով հերքել է հաղորդման մեջ նշված հանցագործության փաստական հանգամանքները, ինչը կբացառի այն մտավախությանը, որ հանցագործության հաղորդում տված անձը կարող է հեշտությամբ հայտնվել սուտ մատնության գործով մեղադրյալի կարգավիճակում:

Միեւնույն ժամանակ ցանկանում եմ տեղեկացնել, որ հարցը բաց է քննարկման համար, եւ ակնկալում եմ բոլոր շահագրգիռ կողմերի առաջարկությունները

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ