News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Կիեւում բնակելի շենքում պայթյունի հետեւանքով տարեց կին է զոհվել։ Այս մասին հաղորդում է «112» հեռուստաալիքը՝ վկայակոչելով Ուկրաինայի արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունը։

Ներկա պահին տուժածներին որոնելու եւ նրանց բժշկական օգնություն ցուցաբերելու աշխատանքներ են անցկացվում։

Փրկարարների՝ դեպքի վայր ժամանելուն պես պարզվել է, որ պայթյունի հետեւանքով շենքի 1-ին եւ 2-րդ հարկերի միջեւ փլուզում է տեղի ունեցել։ Փրկարարները տարհանել են շենքի 20 բնակիչների։

Հիշեցնենք, որ հուլիսի 26-ին, տեղի ժամանակով՝ 15։52-ին Ուկրաինայի Արտակարգ իրավիճակների նախարարության գլխավոր վարչություն հաղորդում է ստացվել, որ Կիեւի Գոլոսեեւսկի շրջանում գտնվող բնակելի շենքում անհայտ պատճառներով պայթյուն է որոտացել։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ