News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը


Երեւանի Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, այսօր՝ հուլիսի 27-ին, «Սասնա ծռերի» գործով դատական նիստն ընթանում է լարված մթնոլորտում:

NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ դատավոր Արտուշ Գաբրիելյանը նիստերի դահլիճ հրավիրեց գործով բոլոր ամբաստանյալներին՝ իրազեկելու նրանց իրավունքների ու պարտականությունների մասին, այնուհետեւ նրանց կրկին դուրս բերեցին նիստերի դահլիճից. այդ ընթացքում միջադեպ տեղի ունեցավ դատավորի եւ Արամ Մանուկյանի փաստաբան Հրանտ Գեւորգյանի միջեւ:

Երբ պաշտպաններից Մուշեղ Շուշանյանի պաշտպանյալը դատավորից բացատրություն պահանջեց, թե ինչու իր փաստաբանին թույլ չեն տալիս ներկայանալ նիստերին, դատավորը նշեց, որ ոչ թե թույլ չեն տալիս, այլ Շուշանյանն ինքը չի ներկայանում նիստերին: Այս երկխոսությանը միջամտեց պաշտպան Հրանտ Գեւորգյանը՝ հայտարարելով, որ իրականում դատական կարգադրիչները Շուշանյանին թույլ չեն տալիս ներկայանալ, որովհետեւ ցանկանում են խուզարկել նրան, իսկ Շուշանյանն էլ թույլ չի տալիս:

Պաշտպանի այս միջամտությունը վրդովվեցրեց Արտուշ Գաբրիելյանին, որը համարելով, որ նա անհարգալից վերաբերմունք է դրսեւորում դատարանի նկատմամբ եւ խոսում է առանց դատավորի թույլտվության, ընդմիջում հայտարարեց եւ հեռացավ խորհդակցական սենյակ՝ քննարկելու Հրանտ Գեւորգյանի նկատմամբ սանկցիա կիրառելու հարցը:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հաց բերողի» վերաբերյալ փորձաքննության կեղծ եզրակացություն տալու վարույթով նախաքննությունն ավարտվել է. ՔԿ
Փորձագիտական հանձնաժողովի հիշյալ անդամներն, իրենց տրամադրության տակ ունենալով Արթուր Սարգսյանի բժշկական փաստաթղթերի տվյալները, անտեսելով…
Պավլիկ Մանուկյանը ՔԿՀ-ից տեղափոխվել է հիվանդանոց
Ազատամարտիկ Պավլիկ Մանուկյանը «Նուբարաշեն» ՔԿՀ-ից…
«Սասնա ծռեր»-ի անդամներից Արմեն Բիլյանը երկու շաբաթ է հացադուլի մեջ է. նա 2 պահանջ ունի
Առողջական խնդիրների արդյունքում ՔԿՀ-ն պարբերաբար փորձաքննություն է անում…
Կոչ եմ անում «Սասնա ծռեր» խմբավորմանը՝ մեղսակիցը չդառնալ զինակից ընկերոջ անհիմն և անարդար դատապարտմանը. Ենիգոմշյան
Այն փաստը, որ «Սասնա ծռեր» խմբավորման գործը «վերաքննող» «դատարանը», 8 ամիսների անգործությունից և երեք կազմ փոխելուց հետո ընդամենը մի քանի օրերի...
Վերաքննիչ դատարանն անփոփոխ թողեց ՊՊԾ գնդի գրավման գործով առաջին ատյանի որոշումը
Անփոփոխ թողեց ՊՊԾ գնդի գրավման գործով…
Այստեղ չպատժվեն, երկնքում 100 տոկոս կպատժվեն. սպանված ոստիկանի կինը՝ «Սասնա ծռերի» գործով վճռի մասին
Ամենադաժանն այն է, որ տղաները հողի տակ են, իրենք ազատ…
Ամենաշատ