News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի մասնագետները, ամփոփելով ստացված բանավոր եւ գրավոր բողոքները, 2017 թվականի հուլիսի 27-ին հերթական չհայտարարված այցն են կատարել ՀՀ արդարադատության նախարարության «Հրազդան» քրեակատարողական հիմնարկ:

ՄԻՊ-ից NEWS.am-ին հայտնում են, որ առանձնազրույցներ են ունեցել ազատազրկված անձանց հետ, ուսումնասիրվել են նրանց բժշկական փաստաթղթերը եւ պահման վայրի պայմանները:

Արձանագրված խնդիրների մի մասը քրեակատարողական հիմնարկի վարչակազմի հետ աշխատանքի արդյունքում տեղում լուծում է ստացել, մյուս մասը Արդարադատության նախարարություն կներկայացվի քննարկման գրավոր ընթացակարգի շրջանակներում:

Տպել
Ամենաշատ