News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

Լավ մտահղացման առկայությունը դեռ ստարտափը հաջողակ չի դարձնի, համարում է Անիլ Չխիկարան, ստարտափերի զարգացման հարցերով մասնագետը։ Շատ ստարտափերի հեղինակներ կենտրոնանում են լավ տեխնիկական լուծումներ գտնելու վրա, սակայն, մասնագետի խոսքով, ավելի շատ ուշադրություն է պետք հատկացնել նրան, թե ինչ խնդիրներ կարող է լուծել տվյալ արտադրանքը այլ ոչ թե նրան, թե որքանով է այն լավ իրականացված։

«Նույնիսկ եթե Դուք ստեղծեք անհավանական լավ իրականացված արհեստական ինտելեկտ, ներդրողները դրա մեջ գումար չեն ներդնի միայն որովհետեւ այն լավ է իրականացված։ Ներդրողներին ու պոտենցիալ հաճախորդներին հետաքրքիր է, թե ինչ խնդիրներ կարող է լուծել Ձեր ստեղծած արհեսատական ինտելեկտն ու որքանով այն օգտակար կլինի»,- բացատրեց մասնագետը։

NEWS.am -ի թղթակցի հետ զրույցում Անիլ Չխիկարան պատմել է երեք հարցերի մասին, որոնց պետք է կարողանա պատասխանել յուրաքանչյուր ստարտափի հեղինակ, ով ձգտում է հաջողության

1․ Ի՞նչ խնդիր է լուծելու ձեր արտադրանքը

2․ Որքանո՞վ է տվյալ խնդրի լուծումը կարեւոր հաճախորդի համար

3․ Կօգնի արդյո՞ք այդ արտադրանքը հեշտացնել հաճախորդի կյանքը

Եթե դուք չեք կարողանում հստակ ասել, թե ինչ խնդիր է լուծում Ձեր արտադրանքը, հնարավոր է, այն այնքան հաջող չէ, որքան Ձեզ է թվում։ Եթե խնդիրը, որը Ձեր արտադրանքը կարող է լուծել, այնքան էլ կարեւոր չէ հաճախորդի համար, նա հնարավոր է   ձեր արտադրանքի կարիքն այդքան էլ չզգա։ Ու վերջապես եթե այդ արտադրանքը չի հեշտացնելու հաճախորդի կյանքը, այլ հակառակը, նոր խնդիրներ է ստեղծելու, այն նրան, ամենայն հավանականությամբ, պետք չի լինի։ Մասնագետի խոսքով, թե ներդրողները, թե պոտենցիալ հաճախորդները միշտ ուշադրություն են դարձնում այդ երեք գործոններին։

Բացի դրանից, նվազ կարեւոր չէ պոտենցիալ հաճախորդներին  ու ներդրողներին ներկայացնել ոչ թե պարզապես լավ գաղափար, այլ հնարավորինս ավարտուն արտադրանք, որը կարելի է փորձարկել։

«Ոչ ոք չի ներդնի ձեր գաղափարների մեջ։ Եթե դուք իհարկե Իլոն Մասկի նման հանրահայտ անձնավորություն չեք։ Եթե դուք արդեն ունեցել եք հանրահայտ ու հաջող ստարտափներ, ներդրողները պատրաստ կլինեն ձեզ տալ գումար նոր գաղափարների իրականացման համար։ Բայց եթե Ձեզ ոչ ոք դեռ չի ճանաչում, պետք չէ ակնկալել, որ Դուք կկարողանա հեշտությամբ գտնել ներդրումներ՝ չունենալով պատրաստի արտադրանք կամ դրա նախատիպը։ Ոմանց թվում է, որ եթե ներդրողները փող են տալիս Իլոն Մասկի նման մարդկանց, ուրեմն իրենք էլ կկարողանան հեշտությամբ գտնել ներդրումներ։ Այդ մարդիկ մոռանում են, թե ինչ ճանապարհ է անցել Իլոն Մասկն ու մյուսները, որպեսզի հասնեն նրան, ինչ հիմա ունեն»,- նշեց մասնագետը։

Ալի Չխիկարան ժամանել է Հայաստան, որպեսզի մասնակցի Sevan StartUp Summit 2017-ին։ Հիշեցնենք, որ Sevan StartUp Summit ամենամյա ֆորումը, որը կազմակերպել է StartUp Armenia հիմնադրամը անցնում է Սեւանա լճի ափին հուլիսի 24-ից 31-ը։ Ֆորումն ունի ավելի քան 1000 մասնակիցներ, այդ թվում 100 ստարտափեր ու մշակողների, ներդրողների, վենչուրային ընկերությունների ու մենթորների թիմեր՝ ավելի քան 10 երկրներից։

 7 օրվա ընթացքում միջոցառման բոլոր մասնակիցները, այդ թվում մենթորները ու ներդրողները, կիսելու են կենցաղը, շփվելու են, մասնակցելու են տարբեր մրցույթների ու միջոցառումների։ Արդյունքում ստեղծվելու են նոր թիմեր, շատ նախագծեր կկարողանան ներդրողներ գտնել ու դուրս գալ շուկա մոտ ապագայում։ Կկազմակերպվեն նաեւ մրցույթներ, որոնք նախատեսում են ավելի քան 20 գումարային ու այլ տեսակի մրցանակներ։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ