News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

 Մեն նահանգում ամերիկացի միլիարդատեր ու բանկիր Դեւիդ Ռոքֆելերի ամառանոցը վաճառքի է դրվել 19 մլն դոլարով, ամբողջ հասույթը հատկացվելու է բարեգործական նպատակներով, հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Ռոքֆելերը մահացել է մարտի 20-ին 102 տարեկանում։

Ըստ նրա կտակի՝ այդ տան իրավունքները պատկանում են միլիարդատիրոջ զավակներին։ Կտակում այն գնահատված է 9 մլն դոլար։ Ռոքֆելերի զավակներից մի քանիսը այդ նույն վայրում արդեն ունեն անշարժ գույք։

Ռոքֆելերը 5 մլն դոլար է կտակել Maine Coast Heritage Trust ՀԿ-ին ու 20 մլն դոլար՝ Maine Coast Heritage Trust արգելոցին։ Տան վաճառքից ստացված ամբողջ գումարը հատկացվելու է նրա կտակի կատարմանը։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ