News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ստամբուլի Շիշլիի շրջանում հորդառատ անձրեւներից փլուզվել է ոչ թե հայկական գերեզմանոցի, այլ կաթոլիկ համայնքին պատկանող գերեղմանոցի պատը: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշել է Ստամբուլում լույս տեսնող «Ժամանակ» թերթի խմբագիր Արա Գոչունյանը:

«Պարզապես, քանի որ այդ քաղաքի այդ շրջանը հայաբնակ է, թուրքական որոշ լրատվամիջոցներ հաղորդել են, որ փլուզվել է հայկական գերեզմանոցի պատը: Դա ոչ հայ առաքելական եկեղեցու, ոչ էլ հայ կաթոլիկներին պատկանող գերեզմանոցը չէ: Փլուզման վայրի մոտ կա հայկական եկեղեցի եւ դպրոց, սակայն նրանք ոչ մի վնաս չեն կրել»,-ընդգծեց Գոչունյանը:

Նա հաստատեց, որ պատի փլուզման հետեւանքով անցորդների են մնացել փլատակների տակ: «Այսօր էլ այստեղ անձրեւ է ու կարկուտ, բայց հույս ունեմ, որ անձրեւները դադարելուց հետո կաթոլիկ համայնքը քաղաքի իշխանությունների հետ համագործակցելով կվերականգնեն պատը»,-ասաց Գոչունյանը:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ըստ թուրքական BirGun-իի, Շիշլիի հայկական գերեզմանատան պատի փլուզման հետեւանքով 4 քաղաքացիներ են մնացել փլատակների տակ, որոնցից 3-ին հաջողվել է հանել։ Նշվում է, որ նրանք արագ տեղափոխվել են հիվանդանոց։

Ականատեսները պնդել են, թե նախկին հորդառատ անձրեւի ժամանակ արդեն երեւում էր, որ պատը փլուզման եզրին է։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ