News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Հայաստանում բուհերի հիմնական ֆինանսավորումը գալիս է ուսանողների հաշվին: Այս մասին, այսօր՝ հուլիսի 28-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է Տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար, պրոֆեսոր Ռուբեն Բաբայանը:

Նրա խոսքով, անցյալում էլ նույնն էր եւ դա իջեցնում է ուսման մակադրակը, որովհետեւ բուհն իր առջեւ դնում է փող ունենալու խնդիր. «Նշանակում է անկախ գիտելիքների պահում էին ուսանողին: Հիմա ավելի վատ վիճակի ենք եկել, որովհետեւ 60 տոկոսով թափուր տեղեր կան, եւ փաստորեն, ընդունվել են բոլոր նրանք, որոնք դիմել են»:

Ռուբեն Բաբայանը տեղեկացրեց, Գեղարվեստաթատերական ինստիտուտում, որտեղ ինքը ընդունելության հանձնաժողովի նախագահ է եղել, այս տարի ավարտել է 5 դերասանական կուրս, ամեն կուրսը 17-ից 20 հոգի, և ընդունվել է 2 կուրս. «Ընդունել ենք բոլոր նրանց, որոնք կարող էին գոնե բերանը բացել: Փակելու մասին էլ չեմ ասում, փակում էինք մենք՝ ինքներս, որպեսզի տպավորություն ստեղծվի, որ ինչ-որ գործողություն է կատարվում»:

Տիկնիկային թատրոնի ղեկավարը կարծում է, որ պետությունը պետք է ունենա բուհական մարկետինգ եւ այսուհետեւ կարողանա պատճառաբանել, թե որ մասնագիտության համար ինչու է հատկացնում որոշակի տեղեր. «Մեր երկրում մարկետինգ ընդհանրապես չի անցկացվում որեւէ ոլորտում: Իրականում գործում է պլանային տնտեսություն, քեզ պարզապես իջեցնում են վերեւից, իսկ երբ հարցնում ես՝ հիմնավորումը որն է, պատասխանում են՝ հիմնավորում չկա, այսպես ենք որոշել: Բայց մի երկիր փլվեց այդ պատճառով»:

Ռուբեն Բաբայանի խոսքով, այսօր շատ է խոսվում ազգային արժեքների մասին, իսկ դա առաջին հերթին կրթությունն է. «Սա Կրթության նախարարի մակարդակով լուծվող հարց չէ, գլոբալ պետք է դառնա երկրի գլխավոր խնդիրը։ Ինչ ուզում ենք անենք՝ մտնենք մի միություն, թե դուրս գաք մեկ այլ միություն, եթե կրթության հարցը չի լուծվում, միևնույն է՝ ոչինչ չի փոխվի՝ Կռիլովի կվարտետի պես. եթե նվագել չգիտեք՝ ինչքան ուզում եք նվագել, չի ստացվի»:

Տպել
Ամենաշատ