News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Տրանսպորտային միջոցների հապաղումներից եւ կուտակումներից խուսափելու նպատակով` 2017 թ. հուլիսի 29-ից Երեւանի Աթենքի-Վերֆելի-Ծիծեռնակաբերդի փողոցների շրջանաձեւ երթեւեկության խաչմերուկում (Բրազիլիայի հրապարակ) կկատարվի երթեւեկության կազմակերպման փոփոխություն:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ համապատասխան ճանապարհային նշաններով եւ գծանշումներով երթեւեկությունը կկազմակերպվի այնպես, որ երթեւեկության առավելություն կունենան շրջանաձեւ երթեւեկության հատվածում գտնվող տրանսպորտային միջոցները՝ մերձակա փողոցներից շրջանաձեւ երթեւեկության հատված մուտք գործող տրանսպորտային միջոցները պետք է ճանապարհը զիջեն շրջանաձեւ երթեւեկության հատվածում գտնվող տրանսպորտային միջոցներին:

Տպել
Ամենաշատ