News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի Դաշնության կողմից ՀՀ ԱԻՆ Հայ-ռուսական մարդասիրական արջագանքման կենտրոնին  տրամադրված փրկարարական գույքը, տեխնիկան եւ սարքավորումներն արդեն կիրառվում են փրկարարական աշխատանքներում:

Հայաստանի ԱԻՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ ՀՀ ԱԻՆ ՓԾ հատուկ ջրափրկարարական ջոկատին տրամադրված «Солар 555 МК»  եւ «Корвет 500 – FISH» մոտորանավակները փորձարկվում են Սեւանա լճում եւ պատրաստ են լողափերում հերթապահություն իրականացնել: Ռուսաստանից ժամանած մասնագետները ուսուցում են կազմակերպել հայ գործընկերների համար՝ ծանոթացնելով մոտորանավակների կարողություններին եւ բնութագրին:

«Корвет 500 – FISH» մոտորանավակի առավելագույն արագությունը 60 կմ/ժ է, ընդհանուր երկարությունը՝ 510 սմ, լայնությունը՝ 205 սմ: Նախատեսված է 6 անձ տեղափոխելու համար:

«Солар 555 МК»-ն փչովի մոտորանավակ է, որի երկարությունը 550 սմ է, լայնությունը՝ 195 սմ: Նախատեսված է 8 անձ տեղափոխելու համար:

Սեւանա լճում ամառային լողաշրջանի ընթացքում  շուրջօրյա հերթապահություն իրականացնող Հատուկ ջրափրկարարական ջոկատը նախատեսում է մոտորանավակներով դիտարկումներ եւ պրոֆիլակտիկ շրջայցեր կազմակերպել ափամերձ տարածքներ՝ անհրաժեշտ ցուցումներ եւ հրահանգներ տալ հանգստացողներին: Երեք մոտորանավակներն այսուհետ հնարավորություն կտան առավել արագ արձագանքել պատահարներին եւ հնարավորինս շատ տարածքներ ընգդրկել դիտարկումներում:

Հատուկ ջրափրկարարական ջոկատն ունի  նաեւ ամենագնաց մեքենա, որը կահավորված է ջրափրկարարների տեղափոխման եւ հանգստի համար անհրաժեշտ պարագաներով ու ջեռուցման համակարգով։ Այն զինված է անհրաժեշտ ջրափրկարարական գույքով՝ փչովի մոտորանավակ, շարժական էլ. գեներատոր, ստորջրյա հետախուզության սարք, շնչառական ապարատներ, պահեստային օդամբարներ, ամառային եւ ձմեռային ջրափրկարարական հանդերձանք, լապտերներ, կարթաձողեր, հալոգենային լուսարձակներ` մթության պայմաններում աշխատելու համար, պատգարակներ, փրկարարական գործիքներ, առաջին բուժօգնության պարագաներ, ռադիոկապի միջոցներ։ Ջոկատն ունի նաեւ հեռակառավարվող «Գնոմ» սարք, որն օգտագործվում է ստորջրյա հետախուզության եւ նկարահանումների համար` մինչեւ 120 մ խորության վրա: Տրամադրված նոր մոտորանավակները  կհամալրեն ջրափրկարարական առաջին անհրաժեշտության եւ կարեւորության գույքերի շարքերը:

Տպել
Ամենաշատ