News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Հյուսիսային Կորեան ուրբաթ երեկոյան բալիստիկ հրթիռ է արձակել, որը ընկել է Ճապոնիայի ափերի մոտ՝ օվկիանոսում, հայտնում է AP-ն՝ վկայակոչելով ճապոնացի պաշտոնյաներին։

«Ես տեղեկություն եմ ստացել այն մասին, որ Հյուսիսային Կորեան նորից արձակում է իրականացրել»,- ասել է Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն։ «Մենք անհապաղ կվերլուծենք տեղեկությունը ու կանենք հնարավոր ամեն ինչ ճապոնացիների անվտանգությունը պաշտպանելու համար»։ Աբեն ասել է, որ Ազգային անվտանգության խորհրդի նիստ է հրավիրել։

Ճապոնական կառավարության ներկայացուցիչ Յոշիհիդ Սուգան ասել է, որ հրթիռը թռել է մոտ 45 րոպե ու ընկել Ճապոնիայի ափերի մոտ՝ Ճապոնիայի ու Կորեական թերակղզու միջեւ ջրերում։

Վաշինգտոնում Պենտագոնի ներկայացուցիչ նավատորմի կապիտան Ջեֆ Դեւիսը հաստատել է, որ Հյուսիսային Կորեայից բալիստիկ հրթիռ է արձակվել։ «Մենք գնահատում ենք իրավիճակը ու ավելի շատ տեղեկություններ ենք ունենալու մոտ ժամանակներս»,- ասել է նա։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ