News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Հարավային Կորեայի նախագահ Մուն Ջեինը հանձնարարել է THAAD ՀՀՊ լրացուցիչ համալիրների տեղակայման մասին բանակցություններ սկսել ԱՄՆ-ի հետ՝ այն բանից հետո, երբ Փհենյանը հերթական անգամ միջմայրցամաքային բալիստիկ հրթիռ է արձակել ։ Այս մասին հայտնում է Reuters –ը՝ վկայակոչելով Հարավային Կորեայի նախագահի մամուլի ծառայությունը։

Նա նաեւ հայտնել է, որ ՄԱԿ ԱԽ-ն պետք է քննարկի նոր, ավելի կոշտ պատժամիջոցներ Հյուսիսային Կորեայի դեմ։

Հարավային Կորեայում արդեն տեղակայվել են THAAD ՀՀՊ երկու ստորաբաժանումներ։ Ծրագրված էր տեղակայել եւս չորսը, ինչը սակայն հետաձգվել է ՝ բնապահպանության վրա դրանց ազդեցության հետ կապված մտավախությունների պատճառով։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ