Ադրբեջանում ավազակային հարձակման ու հինգ զոհի կապակցությամբ ավելի քան տասնյակ քաղաքացի է ձերբակալվել։
Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ իրականացվում են օպերատիվ որոնողական ու կանխարգելիչ գործողություններ, որոնց արդյունքում 11 մարդ է ձերբակալվել։
Տվյալ մարդկանց ու նրանց բնակարաններում կատարված խուզարկության արդյունքում հայտնաբերվել ու առգրավվել են ինքնաձիգ, «Մակարով» ատրճանակ, չորս նռնակ, 60 փամփուշտ ու մոտ հինգ կգ զանազան տեսակի թմրանյութեր։
Ավելի վաղ հայտնել էին, որ տան վրա հարձակման հետեւանքով սպանվել է 5 մարդ, այդ թվում ենթադրյալ հանցագործը։