News
Լրահոս
News
Կիրակի
Ապրիլ 28
Տեսնել լրահոսը

Տավուշի սահմանագոտում հակառակորդը  օգոստոսի 1-ին կրակ է բացել, որի հետեւանքով հրդեհ է բռնկվել հենակետերի միջանկյալ տարածքում: Այս մասին այսօր՝ օգոստոսի 2-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց Ոսկեվանի գյուղապետ Սերյոժա Ալեքսանյանը: Նա նշեց, որ կրակոցից չոր խոտը բռնկվել է, որի հետեւանքով ականներ են պայթել:

«Երեկ ցերեկը 15:00-ին էդ հրդեհը սկսվեց, մինչեւ ուշ երեկոյան շարունակվում էր,պայթյուններ էին լսվում: Էդ հրդեհը կարար կրակոցից էլ, անգամ ծխախոտից էլ բռնկվեր: Որ սկսվում է՝ միջամտել հնարավոր չի լինում, չոր խոտն այրվում է ու տարածվում»,-ասաց նա:

Գյուղապետը նաեւ նշեց, որ հնչող կրակոցների հետեւանքով դեռ հնարավոր չէ հավաքել վտանգավոր տարածքում գտնվող ցորենի դաշտերի բերքը:Հուլիսի 28-ին հակառակորդը կրակել էր հացահատիկի դաշտում աշխատող կոմբայնի վրա, բարեբախտաբար, կոմբայնավար Համբիկ Գրիգորյանին հաջողվել էր թաքնվել թփերի հետեւում եւ խուսափել հակառակորդի գնդակից։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ