News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Հայ-իրանական հարաբերություններում զգալի տեղ կարող է զբաղեցնել տրանսպորտի բնագավառում համագործակցությունը։ Այդ մասին իրանական «Իրնա» գործակալությանը տված հացազրույցում ասել է  նախագահ Սերժ Սարգսյանը։

«Մեր երկկողմ հարաբերություններում, կարծում եմ, զգալի տեղ կարող է զբաղեցնել տրանսպորտի բնագավառում համագործակցությունը, որի մաս է կազմում Պարսից ծոց-Սեւ ծով միջազգային տրանսպորտային միջանցքի ծրագիրը, ինչը չի սահմանափակվում միայն երկկողմ ձեւաչափով, այլ հստակ տարածաշրջանային ուղղվածություն ունի:  «Պարսից ծոցից-Սեւ ծով ճանապարհային միջանցք» անվանումը կրող տարանցիկ ճանապարհային ցանցի ստեղծման ծրագիրը հիանալի հնարավորություն է ընձեռում զարգացնելու Հայաստանի, Իրանի, Վրաստանի, Բուլղարիայի եւ Հունաստանի ենթակառուցվածքային ծրագրերը, նպաստելու համագործակցող երկրների տնտեսական զարգացմանը»,- ասելէ  Սարգսյանը:

Նրա խոսքով, այս տեսլականում նախատեսվում են նաեւ մուլտիմոդալ փոխադրումների իրականացման ծրագրերը` ուղղված Իրանից Հայաստանի տարածքով եվրոպական երկրներ եւ հակառակ ուղղությամբ բեռնափոխադրումների ակտիվացմանը եւ ապրանքաշրջանառության ծավալների մեծացմանը:

«Ինչ վերաբերում է միջազգային տրանսպորտային այդ միջանցքի հայաստանյան ճանապարհային հատվածին, ապա նշեմ, որ Հայաստանի իշխանությունները մեծածավալ աշխատանքներ են իրականացնում՝ դրանք ավելի բարեկարգելու եւ տարանցիկ հնարավորությունները բարձրացնելու նպատակով: Նմանատիպ նախաձեռնություններից է «Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցք» ներդրումային ծրագիրը: Հատելով Հայաստանի ամբողջ տարածքը հարավից մինչեւ հյուսիս՝ այն միանում է Փոթիի եւ Բաթումի նավահանգիստներ տանող ճանապարհին, նաեւ՝ դեպի Ռուսաստան, ԱՊՀ եւ եվրոպական երկրներ ձգվող վրացական ճանապարհի հարավային հատվածին: Շահագործումից հետո այս ուղին  էապես կկրճատի ՀՀ տարածքում ճանապարհի վրա ծախսվող ժամանակը եւ կմեծացնի տարանցման հնարավորություններն ու որակը: Այն  հնարավորություն կտա իրանական ապրանքներին նվազագույն ծախսերով, անվտանգ ուղիով եւ կարճ ժամկետներում մուտք գործել եվրոպական շուկա, ինչպես նաեւ՝ ներգրավելու բեռների տարանցումն այլ երկրներից»,- ասել է Սարգսյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Գարեգին Բ-ն շնորհակալություն է հայտնել Իրանի իշխանությանը՝ Հայաստանին ցուցաբերվող զորակցության համար
Մայիսի 2-ին Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն...
Հայաստանի և Իրանի միջև ստորագրվել է մշակութային համագործակցության ծրագիր
Իրանի Իսլամական Հանրապետության մշակույթի և իսլամական հաղորդակցության կազմակերպության նախագահ Մոհամմադ Մեհդի Իմանիփուրին շնորհակալություն է...
Հայաստանն ու Իրանը քննարկել են երկու երկրների միջև չվերթերի ավելացման հարցը
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը...
Այս պահին Իրանի հետ նոր գազամուղի կառուցման տարբերակ չի քննարկվում, դրա կարիքը այս պահին չկա. Թունյան
Մենք խոսում ենք քաղաքական հարցի մասին, եւ ասում ենք՝ եթե անհրաժեշտ լինի ու Հայաստանի համար նպատակահարմար լինի այլ աղբյուրներից գազ գնել, ավելի էժան…
Մհեր Գրիգորյանը և Իրանի դեսպանն անդրադարձել են ՀՀ–Ադրբեջան պետական սահմանի սահմանազատման վերջին զարգացումներին
Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-իրանական հարաբերությունների երկկողմ օրակարգի հարցերը...
Հայաստանը Թավրիզում գլխավոր հյուպատոսություն է հիմնում
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25-ի նիստում լրացում կատարեց Իրանում…
Ամենաշատ