News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Հայաստանի էլեկտրականության շուկայի ազատականացման ծրագիրը կարող է ավարտվել 2019-ին։ Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնել է Հանրային ծառայությունների կարգավորման հանձնաժողովի սակագնային քաղաքականության վարչության ղեկավար Գարեգին Բաղրամյանը՝ մեկնաբանելով համապատասխան ռազմավարությունը, որը ընդունվել է Կառավարության՝ հուլիսի 27-ի նիստի ժամանակ։

Բարեփոխման հիմնական գաղափարն է անել այնպես, որ էլեկտրականության սակագինը հնարավոր լինի ընտրել մի քանի մատակարարների առաջարկներից։ Իսկ նրանք կմրցակցեն այն հարցում, թե ով ավելի շահավետ կգնի էլեկտրականությունը կայաններից ու ավելի էժան կվաճառի։

Ո՞վ կկարողանա պայմանավորվել գնի մասին՝ տեղական իշխանություննե՞րը , համայնատիրություննե՞րը, թե՞ յուրաքանչյուր տունն ինքնուրույն։ Այս ու մյուս սցենարները կմոդելավորեն համակարգչային ծրագրով, որը պատվիրել է Հայաստանի էներգետիկ ենթակառուցվածքների ու բնական պաշարների նախարարության հաշվարկային կենտրոնը։

Էլեկտրացանցը նախկինի պես մեկն է լինելու ( երկրորդ էլեկտրացանց ունենալը թանկարժեք ու անիմաստ է)։ Բայց դրա միջոցով էլեկտրականություն կկարողանան ուղարկել արդեն մի քանի մատակարարներ։

Շուկան շուկա, բայց հանձնաժողովը չի ցանկանում ամբողջովին չեղարկել ֆիքսված սակագները ։ «Մեր սպառողները պետք է երաշխավորված մատակարար ունենան։ Եթե որեւէ մեկին ձեռնտու չեն պայմանագրային սակագները, նա պետք է իմանա, որ միշտ կարող է ապավինել ֆիքսված սակագներին»,- նկատել է Բաղրամյանը։

Առաջիկա մի քանի տարիներին մատակարարն է լինելու «Հայաստանի էլեկտրացանցերը»։ Բայց նրանք պայմանագրային սակագներ չեն առաջարկելու՝ միայն ֆիքսված սակագներ, ինչպես հիմա։ «Հակառակ դեպքում, եթե մի սուբյեկտը ունի էլեկտրացանց ու մրցակցում է դրա մյուս օգտատերերի հետ, դա կարող է անհավասար պայմաններ ստեղծել»,- նկատեց Բաղրամյանը։

Մինչեւ 2018-ի կեսերը պետք է կազմել շուկայի մոդելների վերլուծությունը, իսկ ընդհանուր ազատականացումը ավարտել մինչեւ 2019-ի հուլիս ։ Մինչ այդ պետք է սկսի իր աշխատանքը ԵՏՄ միասնական էներգետիկ շուկան։

Հանձնաժողովն արդեն մշակել է էներգետիկ շուկայի կոմերցիոն կանոններ ու ուզւոմ է դրանք ներկայացնել իր նիստի ժամանակ, օգոստոսի 9-ին։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Brent տեսակի նավթը թանկացել է մինչև 89,35 դոլար՝ մեկ բարելի դիմաց
WTI-ի հունիսյան ֆյուչերսների գնանշումները Նյու Յորքի ապրանքային բորսայում (NYMEX) էլեկտրոնային առևտրի ժամանակ աճել են 0,29 դոլարով (0,35%) և կազմել 83,86 դոլար՝ մեկ բարելի դիմաց...
Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար
Ապրիլի սկզբին ԱՄՆ-ը հայտարարել էր միջուկային էներգետիկայի զարգացման և էներգետիկական անվտանգության ապահովման հարցում Հայաստանին աջակցելու…
Եվրախորհրդարանը ԵՄ-ին կոչ է անում դադարեցնել էներգետիկ ոլորտում Ադրբեջանի հետ ռազմավարական համագործակցությունը
Բացի այդ, բանաձևում նշվում է, որ Ադրբեջանում շարունակվող մարդու իրավունքների խախտումները անհամատեղելի են այդ երկրում COP29 համաժողովի նախապատրաստման հետ
Քննարկվել է Հայկական ԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման հարցը. ՏԿԵՆ
Հանդիպման ժամանակ քննարկվել են Հայկական ԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի...
Հայաստանի խորհրդարանի խոսնակ. Ադրբեջանից գազ գնելը շատ լավ տարբերակ է
Ես շատ դրական եմ վերաբերվում դրան․․․
Brent նավթը թանկացել է մինչև 88,2 դոլար մեկ բարելի դիմաց
Լոնդոնի ICE Futures բորսայում Brent ապրանքանիշի հունիսյան ֆյուչերսների գինը մեկ բարելի դիմաց կազմում է 88,17 դոլար
Ամենաշատ