Այսօր երեկոյան` ժամը 20:45-ին Վանաձորի բժշկական կենտրոն է ընդունվել 15-ամյա Է. Վ-ն: Վերջինիս մոտ առկա է եղել կրծքավանդակի կտրած-ծակած վերք: Նա ասել է, որ վնասվածքը ստացել է Վանաձորի «Դիմաց» թաղամասում գտնվող թիվ 13 դպրոցի մոտակայքում՝ ընկնելու հետեւանքով:
Բժշկական կենտրոնում կատարված հետազոտություներից հետո պարզվել է, որ վնասված է դեռահասի թոքը: Նրան անմիջապես տեղափոխել են վիրահատարան: Այս պահին տղային վիրահատում են:
News.am-ի ունեցած տվյալներով՝ քաղաքի թիվ 13 դպրոցի հարակից տարածքում դեռահասների միջև վիճաբանություն է տեղի ունեցել, որն ավարտվել է դանակահարությամբ: Դեպքը գրանցվել է ժամը 20:30-ի սահմաններում: