News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Մոսկվայի հյուսիս արեւմուտքում, «Օտկրիտիե Արենա» մարզադաշտի մոտ անհայտ անձը դանակով վիրավորել է Հայաստանի քաղաքացուն, հայտնել է «Մոսկվա» քաղաքային լուրերի գործակալությունը՝ վկայակոչելով իրավապահ մարմիններում իր աղբյուրը։

Գործակալության զրուցակցի խոսքով, օգոստոսի 5-ին մոսկովյան հիվանդանոց է տեղափոխվել Հայաստանի 33-ամյա քաղաքացի՝ դանակային վիրավորումով։ Տղամարդու մոտ բացահայտվել են նաեւ գլխի վնասվածքներ ու կապտուկներ։

«Օպերատիվ աշխատակիցները պարզել են, որ միջադեպը տեղի է ունեցել «Օտկրիտիե Արենա» մարզադաշտի մոտ՝ Վոլոկոլամսկի մայրուղու վրա։ Տուժածի ու անհայտ անձի միջեւ վեճ է սկսվել, որի ընթացքում վերջինը ծեծել է Հայաստանի քաղաքացուն ու դանակով հարվածել նրա որովայնին, հետո փախուստի դիմել»,- պատմել է աղբյուրը։

Հարուցվել է քրեական գործ միտումնավոր կերպով առողջությանը ծանր վնաս հասցնելու մասին, հանցագործին որոնում են։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իսպանիայում 50 միլիոն եվրոյի 25 տոննա հաշիշ է առգրավվել
Նրանց խոսքով՝ թմրանյութը թաքցված է եղել Մարոկկոյից ժամանած բեռնատարում...
Մոսկովցուն սպանած ադրբեջանցու հարազատները սպառնում են սպանվածի ծնողներին
Սպառնալիքներ են հնչում նաև Հուսեյնովի հարազատներից, հայտնել է տուժողի փաստաբան Դենիս Կովալյովը…
Մոսկվայի դատարանը 2 ամսով կալանավորել է Ադրբեջանի քաղաքացուն՝ կայանելու պատճառով սպանության գործով
Դատավարության ժամանակ քննիչն ասել է, որ Ռոստովի մարզ ընկած ճանապարհին, որտեղ Շահինն ու իր եղբայրները մտադրվել էին թաքնվել ոստիկանությունից, նրանց հաջողվել է ևս մի քանի հանցագործություն կատարել
Մոսկվայում կայանման պատճառով մոսկվացու սպանության մեղսակիցները կասկածյալ ադրբեջանցու եղբայրներն են
Մենք եկել ենք մեր զարմիկների հետ...
Ռոստովի մարզում ձերբակալվել է մոսկվացու սպանության մեջ կասկածվող ադրբեջանցին
Կասկածյալն ու երկու հանցակիցները ձերբակալվել են Ռոստովի մարզում...
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Ամենաշատ