News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Միջազգային ասպարեզում իրադրությունը բավական սրվել է ԱՄՆ-ի ու Ռուսաստանի միջեւ հարաբերությունների լարվածության պատճառով, որը սպառնալիք է նաեւ Հարավային Կովկասի համար։ Այս մասին օգոստոսի 8-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Արեւելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը։

Նրա կարծիքով՝ ԱՄՆ-ի արտաքին քաղաքականության մեջ զինառայողների դերն աստիճանաբար մեծանում է։ «Դա նոր երեւույթ է եւ կապված է Դոնալդ Թրամփի նախագահության հետ։ Հիշենք՝ Թրամփն առաջինը հայտարարեց, որ ուշադրություն կդարձնի զինված ուժերին։ Եվ այդ գործընթացն արդեն ակնհայտ է դառնում»,- հստակեցրեց Սաֆրաստյանը։

Փորձագետը նշեց, որ տվյալ գործընթացը շուտով կառնչվի նաեւ Հարավային Կովկասին։ Մասնավորապես՝ Վրաստանում արդեն ՆԱՏՕ-ի զորավարժություններ են տեղի ունենում, որոնցում Հայաստանը եւս ներգրավված է։ «Ըստ էության, դա այն գլոբալ զորավարժությունների միայն մի մասն է, որոնք տեղի կունենան եւ կառնչվեն Սեւ ծովի ավազանին»,- ընդգծեց թյուրքագետը։

Այսպիսով, փորձագետի խոսքով՝ ԱՄՆ-ն ընդգծում է իր վարած արտաքին քաղաքականության մեջ սեւծովյան տարածաշրջանի կարեւորությունը։ «Այդ կապակցությամբ ԱՄՆ-ի արտաքին քաղաքականության մեջ ավելի է մեծանում Վրաստանի դերը, քանի որ այն Հարավային Կովկասում դեպի Սեւ ծով ելք ունեցող միակ երկիրն է»,- եզրափակեց Ռուբեն Սաֆրաստյանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ