News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

Գերմանիայի ԱԳ նախարար Զիգմար Գաբրիելը քննադատել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին՝ ԿԺԴՀ-ի հասցեին սպառնալիքների համար ու նշել է միջուկային պատերազմի վտանգը, հայտնում է DW-ը։

Գերմանիայի ԱԳ նախարարի խոսքով՝ Թրամփի հռետորաբանությունը մտահոգություն եւ անհանգստություն է առաջացնում, որ «մենք, ինչպես Առաջին համաշխարհային պատերազմի դեպքում, գնում ենք դեպի պատերազմ, բայց այս դեպքում դեպի պատերազմ, որը որոշակի հանգամանքներում կիրականացվի միջուկային զենքով»։ Նման հայտարարությամբ Գաբիելը հանդես է եկել օգոստոսի 9-ին, Ուգանդա կատարած այցի ժամանակ։

Նախարարը ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ ժողովրդավարական ձեւով ընտրված նախագահը նույնքան ագրեսիվ հռետորաբանություն է օգտագործում, որքան Հյուսիսային Կորեայի վարչակազմը։ Գաբրիելի կարծիքով՝ չի կարելի Փհենյանին պատասխանել նույնպիսի արտահայտություններով, որպեսզի հակամարտության էսկալացիայի զսպանակը ավելի չլարվի։

Գաբրիելը նաեւ հիշեցրել է ԱՄՆ պնախարար Ջեյմս Մեթթիսի հայտարարությունն այն մասին, որ Հյուսիսային Կորեայի դեմ պատերազմը կհանգեցնի այնքան մեծաքանակ զոհերի, որը չի եղել Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո։ «Դրա համար էլ պետք է հոգ տանել այդ տարածաշրջանի անվտանգության մասին։ Ես հույս ունեմ, որ ԱՄՆ-ում կգերիշխի նրանց տեսակետը, ովքեր բարդ խնդիրների լուծմանը մոտենում են սթափ գլխով, այլ ոչ թե զգացմունքների ու ագրեսիայի ազդեցության տակ, ինչը մենք նախօրեին ենք դիտարկել»,- շեշտել է Գաբրիելը։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ