News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ռուսական Տու–154 ինքնաթիռը թռիչքը Սպիտակ տան, Պենտագոնի, Կապիտոլիումի եւ մի շարք այլ ամերիկյան օբյեկտների երկնքում կատարվել է Բաց երկնքի պայմանագրի շրջանակում։ Այս մասին ասել է ԱՄՆ պաշտպանության նախարարության ներկայացուցիչը, փոխանցում է Politico–ն։

«Նման առաքելությունները տեղի են ունենում գրեթե մշտական հիմունքներով»,–ասել է Պենտագոնի ներկայացուցիչը։

Նա հավելել է, որ ռուս դիտորդները 72 ժամվա ընթացքում հղել են անհրաժեշտ հարցումը, Տու–154–ում ԱՄՆ–ի ռազմաօդային ուժերի ներկայացուցիչ է եղել։

«Նրանք սովորաբար ներկայացնում են տեղանքներ ցանկը, որոնց երկնքում ցանկանում են թռչել։ Մենք կազմում ենք թռիչքի ծրագիրը եւ, բացի մի շարք բացառություններից, նրանք գրեթե միշտ թռչում են ամբողջ տարածքի վրայով»,–նշել են ԱՄՆ–ի ռազմական գերատեսչությունում։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ