News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Անտարկտիդայում Ադեր հրվանդանի վրա գտնվող խրճիթի մեջ հայտնաբերել են 20-րդ դարի սկզբի բեւեռային գիտարշավներից մեկի պաշարները,, այդ թվում կարկանդակ, որն ավելի քան հարյուր տարեկան է, հայտնում է Stuff.co.nz-ը։

Նորզելանդական Antarctic Heritage Trust կազմակերպության հետազոտողները, որոնք գտել են կարկանդակը, ենթադրում են, որ այն թողել են բրիտանացի Ռոբերտ Սքոթի գիտարշավի անդամները՝ 1911-ին։ Խրճիթում հայտնաբերել են նաեւ մուրաբայով տարրաներ, փչացած միս ու ձուկ։

Կարկանդակի վրա բրիտանական Huntley & Palmers հրուշակեղենի ֆիրմայի լոգոտիպն էր։

Ռոբերտ Սքոթը հույս ուներ դառնալ առաջին մարդն, ով նվաճել է Հարավային բեւեռը։ Նա հասել էր նշանակության կետին 1912-ի հունվարի 17-ին ու իմացել, որ իրենից առաջ այնտեղ էր հասել Ռուալ Ամունդսենի գիտարշավը։ Իսկ վերադարձի ճանապարհին Սքոթն ու նրա ընկերները զոհվել էին։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ