News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Բրիտանական The Sun պարբերականը միջուկային հարձակման դեպքում ողջ մնալու մանրամասն ցուցումներ է հրապարակել՝ կապված ԱՄՆ-ի եւ ԿԺԴՀ-ի փոխադարձ սպառնալիքների հետ, փոխանցում է RNS-ը։

Պարբերականի համաձայն՝ Հյուսիսային Կորեայի եւ ԱՄՆ-ի միջեւ լարվածությունը հնարավոր միջուկային պատերազմի վտանգ է ստեղծում։ Այսպես, ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը խոստացել է հյուսիսկորեական հրթիռային-միջուկային սպառնալիքին պատասխանել այնպիսի «ուժով, որի նմանն աշխարհը չի տեսել»։ Իր հերթին, ԿԺԴՀ-ն հայտարարել է Գուամ կղզում ամերիկյան բազային հարվածելու ծրագրերի մասին։

Դրա հետ կապված՝ պարբերականը գրում է, որ Մեծ Բրիանիայի կառավարությունը աշխատում է միջուկային հարձակման մասին տեղեկացման նոր համակարգի շուրջ։

Նման ցուցումը խորհուրդներ է պարունակում այն մասին, թե ի՞նչ անել միջուկային պայթյունից առաջ, ինչպես նաեւ հենց պայթյունի ժամանակ։ Մասնավորապես՝ Մեծ Բրիտանիայի բնակիչներին խորհուրդ են տալիս պաշտոնական տեղեկությունը լսել համացանցի, ռադիոյի կամ հեռուստատեսության միջոցով եւ հարձակման մասին նախազգուշացման դեպքում անմիջապես թաքնվել գետնի տակ եւ հնարավորության դեպքում այնտեղ մնալ երկար ժամանակ։

Իսկ եթե պայթյունը որոտացել է փողոցում, պետք չէ նայել դրան, քանի որ հնարավոր է կուրանալ։ Ճիշտ կլինի պառկել գետնին եւ գլուխը ծակել ձեռքերով։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ