News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Ինդոնեզիայում չինական աստվածության հսկայական արձանը ճերմակ սավանով ծածկել են՝ զայրացած հասարակությանը հանգստացնելու համար:

30 մետրանոց չինական հնագույն աստծո արձանը, որը պատկերում է երրորդ դարի զորահրամանատար Գուան Յույին, տեղադրված է Թուբան քաղաքում: Այն տարաձայնությունների առիթ է դարձել. տեղի մահմեդականները պահանջել են ապամոնտաժել այն, քանի որ այն «չի արտացոլում ազգային արժեքներն ու պաշտոնական կրոնը»:

Արձանը, որը համարվում է ամենաբարձրը Հարավ-Արեւելյան Ասիայում, 200 հազար դոլար է գնահատվում: Տեղի իշխանությունները որոշել են այն սպիտակ սավանով ծածկել, մինչեւ կրքերը փոքր-ինչ հանդարտվեն:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ