News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը


«Իմաստների տարածք» երիտասարդական ֆորումի մասնակիցը Ռուսաստանի ԱԳ նախարարին շնորհակալություն է հայտնել այն բանի համար, որ ոչ մի անգամ «չի սխալվել», հայտնում է RT-ն։ «Ուզում էի շնորհակալություն հայտնել ձեզ, որ միշտ միլիոնավոր մարդկանց աչքի առաջ լինելով՝ դուք երբեք չեք սխալվել»,- ասել է դաղստանցի երիտասարդը, առաջացնելով ֆորումի մյուս մասնակիցների ու դիվանագետների ծիծաղը։

Լավրովը կատակով հետաքրքրվել է նրանից․ «Ձեր մոր անունո՞վ եք երդվում»։ Դաղստանցին հաստատական է պատասխանել, հավելելով, որ ԱԳ նախարարի ու նախագահ Վլադիմիր Պուտինի շնորհիվ Ռուսաստանը մնում է «ամենալավ ու ամենահզոր երկիրը»։

Նա նաեւ ԱԳ նախարարից հետաքրքրվել է, թե ում է պատկերացնում իր իրավահաջորդի դերրում։ Լավրովն այդ հարցին չի պատասխանել՝ հիշեցնելով, որ կադրային որոշումները նախագահն է կայացնում։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ