Եգիպտոսում, Ալեքսանդրիայի արվարձանում, երկու գնացքների բախման հետեւանքով զոհվածների թիվը հասել է 49-ի, հայտնում է «Սինհուան»։
Ալեքսանդրիայի նահանգապետ Մուհամեդ Սուլթանը մինչ այդ հայտնել էր, որ ուղեւորատար գնացքների բախման համար գնացքավարներից մեկն է մեղավոր։
Հիմա դատախազությունը հետաքննություն է իրականացնում՝ վթարի հանգամանքները պարզելու համար։