News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


NEWS.am-ի հետ զրույցում «Անելիք Բանկի» գլխավոր տնօրենի պաշտոնակատար Ռուբեն Մելիքյանը ներկայացրել է այն զարգացումները, որոնք բերել է նոր բաժնետիրոջ մուտքը 2016-ի տարեվերջին, ինչպիսին բանկի առանցքային ցուցանիշների աճն է 2017թ. առաջին կիսամյակում: Առաջիկա տարիներին բանկը նախատեսում է առաջարկել մի շարք նոր, թվային ծառայություններ` ի լրումն իր կողմից մատուցվող հիմնական ծառայությունների:

Նոր բաժնետիրոջ մուտքն ազդարարելիս` բանկի ղեկավարները նշել էին, որ մտադիր են ավելացնել կոմիսիոն եկամուտները: Մասնավորապես` բանկն արդեն տրամադրում է պետության կողմից պատվիրակված ծառայություններ: Արդյոք ապագայում նախատեսվո՞ւմ է ներդնել նոր, ոչ վարկային բնույթի ծառայություններ:

Բանկն ունի իր հստակ տեսլականը, այն է՝ աճի կայուն տեմպեր ապահովելու համար անհրաժեշտ է պարբերաբար նոր շունչ հաղորդել դասական պրոդուկտներին` ժամանակակից թվային տեխնոլոգիաների ներդրման միջոցով: Պետք է ընդլայնել ծառայությունների ցանկը եւ զարգացնել թվային տեխնոլոգիաները: Ինչպես ճիշտ նշեցիք, մենք հնարավորություն ընձեռեցինք մեր հաճախորդներին պետական ծառայություններից օգտվել մեր մասնաճյուղերում:

Որքանո՞վ են աճել ոչ տոկոսային եկամուտները բանկի ընդհանուր հասույթի մեջ:

Ոչ տոկոսային եկամուտները աճել են մոտ 10-15%-ով, և աճը կրելու է շարունակական բնույթ: Նախատեսում ենք առաջարկել նոր ծառայություններ` կրեատիվ տարրերով, ինչպես նաեւ անհատական մոտեցմամբ: Վերջինիս օրինակը բիզնես վարկավորման մրցույթն է, որն իր ձևաչափով առաջինն է ՀՀ բանկային համակարգում: Մրցույթի առանձնահատկությունը կայանում է նրանում, որ մասնակիցները կվարկավորվեն իրենց իսկ առաջարկած տոկոսադրույքով: Վարկավորման ընդհանուր ծավալը մրցույթի առաջին փուլի համար կկազմի 1 մլն ԱՄՆ դոլար: Մրցույթի մասնակիցները Բանկի կողմից նախապես հաստատված վարկի համար կներկայացնեն մրցույթի մասնակցության հայտեր և ամենաբարձր տոկոսադրույքն առաջարկած մասնակիցները (տոկոսադրույքի նվազման կարգով) կճանաչվեն մրցույթի հաղթողներ:

Ամիսներ առաջ բանկը գործարկել է «Բարև Անելիք» համակարգը, իսկ վերջերս` միացել Earlyone հավելվածին: Որքանո՞վ են օնլայն ծառայությունները օգնել նոր հաճախորդներ ներգրավել:

Բանկի խնդիրն է ստեղծել սպասարկման ավելի հարմարավետ պայմաններ: «Բարև Անելիքը» մի քայլ առաջ է տանում Բանկին այդ խնդրի ուղղությամբ: Այստեղ հաճախորդները կարող են ստանալ արագ պատասխաններ «Ֆեյսբուքի» միջոցով: Գործարկելուց հետո առաջին 1 շաբաթում արդեն ունեինք 1 000-ից ավելի հարցում: Այստեղ կարելի է տեղեկանալ ոչ միայն բանկի ծառայություններից, այլ նաեւ բանկի նորություններից, թափուր հաստիքներից եւ այլն: Ֆեյսբուքյան հարցուպատասխանը օժանդակում է մեր անձնակազմի աշխատանքին:

Վերջերս հնարավորություն ենք ընձեռել օգտվել նաև Earlyone համակարգից: Earlyone-ի հետ վերանում է հերթ կանգնելու անհրաժեշտությունը, և հաճախորդներին հնարավորություն է ընձեռվում ճիշտ տնօրինել իրենց ժամանակը: Այսուհետ հաճախորդները կարող են նախապես հերթագրվել Անելիք Բանկի իրենց նախընտրելի մասնաճյուղում` ցանկացած գործարք կատարելու համար:  Ընդ որում` այս ծառայությունը հասանելի է թե՛ ֆիզիկական, թե՛ իրավաբանական անձանց համար, անկախ նրանից` անձը բանկի հաճախորդ է, թե ոչ:

Այս տարի բանկը նաեւ սկսել է վաճառել ոսկու ձուլակտորներ: Որքանո՞վ են դրանք պահանջված` որպես ներդրման տեսակ:

Հիմնականում դրանք գնում են ֆիզիկական անձինք: Սակայն այստեղ եւս մենք որեւէ սահմանափակում չենք դնում` ֆիզիկական անձ է, թե իրավաբանական, բանկի հաճախորդ է, թե ոչ:

Առաջարկում ենք 1 գրամից սկսած ոսկու ստանդարտացված ձուլակտորներ` մրցունակ գներով, որպես խնայողությունները ներդնելու նոր տարբերակ, ինչպես նաեւ` որպես արժեքավոր նվեր:

2016 թվականի տարեվերջի համեմատ 2017թ. 2-րդ եռամսյակի արդյունքներով Բանկի ակտիվներն աճել են ավելի քան 9%-ով (282.5 մլրդ. ՀՀ դրամից դառնալով 308.0 մլրդ. ՀՀ դրամ)՝ պահպանելով դիրքը ՀՀ բանկային համակարգի 5-յակում: Ընդ որում` վարկային պորտֆելն ավելացել է 13%-ով: Ըստ ստացված շահույթի մեծության՝ 2,4 մլրդ ՀՀ դրամ, Բանկը եւս առաջատար հնգյակում է: Ինչպե՞ս հաջողվեց պահպանել եւ զարգացնել այս ցուցանիշները:

2016թ․ բանկը կարողացավ ներգրավել նոր բաժնետեր`  FISTOCO ընկերությանը: Սա բերեց հիմնարար փոփոխություններ: Բանկի կապիտալն ավելացվեց շուրջ 21,8 մլրդ դրամով։ Այժմ Բանկի նորմատիվային կապիտալը կազմում է ավելի քան 40 մլրդ դրամ։

2016թ․ վերջին մենք արդեն իսկ մտնում էինք բանկային համակարգի խոշոր հնգյակի մեջ ըստ կապիտալի ու վարկային պորտֆելի, բայց ոչ շահույթի: Բայց սա եւս մեզ հաջողվեց` 2017 թ 1-ին կիսամյակի արդյունքներով:

Մինչ նոր բաժնետիրոջ միանալը մի փոքր անորոշություն էր նկատվում նաեւ աշխատողների շրջանում. դեռ պարզ չէր, թե բանկը ինչ ճանապարհով կգնա: Այս հարցերը իրենց լուծումը ստացան: Այս պահին թիմային ոգին բարձր է և գտնվում է ղեկավարության ուշադրության կենտրոնում։ Բանկն արդեն իսկ համարվում է ցանկալի գործատու՝ առաջարկելով մրցունակ վարձատրություն, տարատեսակ մոտիվացիոն-բոնուսային համակարգեր, ինչպես նաև հոգում է աշխատակիցների բժշկական ապահովագրությունը։

Շահույթի ավելացման արդյունքում որքա՞ն է ավելացել կապիտալի եկամտաբերությունը (RoE):

1-ին կիսայակի արդյունքներով այն կազմել է մոտ 10%, ինչը Հայաստանի բանկային համակարգի միջին ցուցանիշից զգալիորեն բարձր է, բայց մեզ համար՝ ոչ բավարար։ Մինչև տարեվերջ ակնկալում ենք այն էլ ավելի բարձրացնել։

2016 թ. բանկը ստացավ Moody’s հեղինակավոր վարկանիշային կազմակերպության գնահատականը` B2, կայուն կանխատեսմամբ: Որքանո՞վ սա օգնեց ամրապնդել բանկի հեղինակությունը արտաքին գործընկերների համար:

Վարկանիշի ստացումը մեզ օգնեց վերականգնել ներդրողների վստահությունը և ճանաչելի դառնալ միջազգային շուկայում։  Հաշվի առնելով Բանկի նոր տեսլականը՝ բարձր վարկանիշը մեզ համար անհրաժեշտությունն է։

Հաճախորդների նկատմամբ ունեցած պարտավորությունները աճել են ավելի քան 8%-ով՝ կազմելով 183,2 մլրդ. ՀՀ դրամ: Որքանո՞վ է սա պայմանավորված ավանդներով, եւ որքանո՞վ` պարտատոմսերով, որտեղ բանկը եւս բավականին ակտիվ է:

2016թ․ դեկտեմբերին Անելիք Բանկն սկսեց պարտատոմսերի թողարկումներ: Մինչեւ օրս թողարկել ենք 3 տրանշ` 2 դոլարային, 5-ական միլիոն, եւ մեկը` դրամային` 1 միլիարդ: Հունիսի 29-ին թողարկել ենք 4-րդ տրանշը: Այն նախատեսել էինք տեղաբաշխել մինչև սեպտեմբերի 15-ը, բայց հաշվի առնելով պահանջարկը, էական աճը, կանխատեսում ենք, որ կավարտենք ավելի շուտ:

Օրերս Ռուսաստանի Կենտրոնական Բանկը դադարեցրել է Анелик РУ բանկի գործունեությունը, իսկ վերջինս հանդիսանում էր նաեւ Анелик դրամային փոխանցումների համակարգի օպերատորը: Արդյոք սա որեւէ կերպ կարո՞ղ է ազդել Անելիք Բանկի գործունեության վրա:

Ինչպես արդեն ներկայացրեցի, Անելիք Բանկի բաժնետերերի կազմում տեղի են ունեցել էական փոփոխություններ 2016թ․ վերջում։ «Ֆիստոքո» ընկերությունը դարձավ մոտ 60 տոկոսի բաժնետեր, և հետեւաբար Анелик РУ-ի սեփականատեր Կրեդիտ Բանկը՝ արդեն իսկ ունենալով 40 տոկոս բաժնեմաս, էականորեն չի ազդում բանկի գործունեության վրա։

Միակ բանը, որը կապում է Անելիք Բանկը Анелик РУ-ի հետ, անունն է։ Անվանփոխությունը Անելիք Բանկում քննարկվում է արդեն իսկ այս տարվա սկզբից, կան որոշ տարբերակներ, և այս իրավիճակը Анелик РУ-ի հետ պարզապես կարագացնի այդ գործընթացը

Դրամական փոխանցումների Անելիք համակարգն ինքը միայն մեկն էր շատ համակարգերից, որոնց հետ Բանկը համագործակցում է, և Բանկը չէր տալիս նախապատվություն Անելիք դրամական փոխանցումների համակարագին, քանի որ իրենք ոչ միշտ էին կարողանում առաջարկել մրցակցային պայմաններ։

Այդ իսկ պատճառով համագործակցությունը Анелик РУ-ի հետ կրել է շատ սահմանափակ բնույթ։ Հետեւաբար, տեղի ունեցածը որեւէ կերպ չի կարող ազդել Անելիք Բանկի գործունեության վրա։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կոնվերս Բանկը հաշված օրերի ընթացքում ավարտել է դրամային պարտատոմսերի տեղաբաշխումը
Նման սեղմ ժամկետում տեղաբաշխման ավարտը վկայում է Բանկի առաջարկած ներդրումային պրոդուկտների, արժեթղթերի նկատմամբ բարձր պահանջարկի մասին...
Իդրամն ու IDBank-ը՝ Career City Fest-ի մասնակից
CCF-ի ընթացքում հնարավորություն կունենաք առավել մանրամասն ծանոթանալու IDBank-ի IDream ծրագրի հետ և անգամ դիմելու առաջիկա IDream 11-ին մասնակցելու համար...
Հայկական առաջին բանկը Ֆասթեքսվերսում․ Ֆասթ Բանկը ներկայացնում է իր վիրտուալ տարածքը
Բանկը նպատակ ունի ապագայում զարգացնել Fspace-ն՝ ավելացնելով նոր հնարավորություններ...
Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին
Սա հիանալի հնարավորություն է ներկայանալու որպես գործատու, հավաքագրելու հետաքրքրվածության հայտեր երիտասարդ մասնագետներից...
Թուրքիայի Կենտրոնական բանկը զեղչման տոկոսադրույքը պահել է 50%-ի մակարդակին
Վերլուծաբաններն ակնկալում են, որ Թուրքիայի Կենտրոնական բանկը աշնանը կսկսի տոկոսադրույքի իջեցումը
Apple Pay-ը հասանելի է ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿԻ հաճախորդների համար
Անհպում վճարում կատարելու համար պարզապես անհրաժեշտ է iPhone-ը կամ Apple Watch-ը մոտեցնել վճարային տերմինալին...
Ամենաշատ