News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունիս 21
Տեսնել լրահոսը

ԿՀՎ-ի ղեկավար Մայք Պոմպեոն վստահեցրել է, որ Վաշինգտոնի եւ Փհենյանի դիմակայության մեջ «սպառնալից ոչինչ» չկա։ Նա նաեւ նշել է, որ իրեն չի զարմացնի, եթե Փհենյանը եւս մեկ հրթիռային փորձարկում իրականացնի։

«Բայց պետք չէ սխալներ անել։ Մեծ են հնարավորությունները, որ միջուկային հրթիռը կարող է հայտնվել Դենվերում, եւ դա շատ լուրջ սպառնալիք է»,-ասել է նա Fox News Sunday-ին տված հարցազրույցում։ Պոմպեոյի խոսքով՝ ինքը լսել է, որ շատերն են պնդում, թե աշխարհը միջուկային պատերազմի շեմին է։ Սակայն նա ասել է, որ հետախուզությունը դա չի հաստատում։ 

Նա ընդգծել է, որ ամերիկյան հետախուզությունը լավ պատկերացում ունի, թե ինչ է կատարվում Հյուսիսային Կորեայում։ Պոմպեոն վստահություն է հայտնել, որ Փհենյանը կշարունակի զարգացնել հրթիռային հզորությունները, եւ հերթական փորձարկումն անակնկալ չի լինի։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ