News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Իրանը Ռուսաստանին ծանր զինատեսակների բաղադրիչներ է մատակարարում՝ շրջանցելով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձեւը։ Այս մասին հաղորդում է Welt am Sonntag պարբերականը՝ վկայակոչելով արեւմտյան հատուկ ծառայությունները։

Պարբերականի տվյալներով՝ հունիսին իրանական ինքնաթիռները երկու անգամ վայրէջք են կատարել Սիրիայի Հմեյմիմ ավիաբազայում, որտեղ տեղակայված է ռուսական ավիացիան։ Դրանից հետո նրանց առաքած բեռը բեռնատարներով Տարտուսի նավահանգիստ են տեղափոխել, որտեղ գտնվում է ՌԴ-ի ռազմածովային նավատորմի նյութատեխնիկական ապահովման կետը։ Այնտեղից էլ զինատեսակների բաղադրիչները ծովով Նովոռոսիսկ են ուղարկել։ Իսկ թե ինչպիսի՞ տեխնիկայի մասին է խոսքը, չի նշվում։

Տեղեկությունն ապացուցելու համար Welt am Sonntag-ը ներկայացրել է արբանյակից արված մի լուսանկար, որտեղ Հմեյմիմ օդանավակայանում իրանական ինքնաթիռն է։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ