News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թոնի Բլերի աշխատանքը Մերձավորարեւելյան կարգավորման քառյակի հատուկ հանձնակատարի պաշտոնում գաղտնի ֆինանսավորվել է  ԱՄԷ-ի կողմից, որը նրան վարձել էր նաեւ որպես խորհրդական։ Այս մասին գրում է Telegraph պարբերականը՝ վկայակոչելով էլեկտրոնային նամակները։

Պարբերականի տվյալներով՝ ԱՄԷ-ն գաղտնի հովանավորել է Լոնդոնում Բլերի գրասենյակը, նա նաեւ «հոնորարներ է ստացել խորհրդատվական ծառայությունների համար»՝ Աբու Դաբիի պետական  ու ինքնիշխան հիմնադրամից։

Պարբերականը նշում է, որ նման տեղեկության գաղտնազերծումը կարող է լուրջ հարցեր առաջացնել՝ Բլերի մասնավոր գործունեության եւ հանձնակատարի պաշտոնում նրա աշխատանքի միջեւ շահերի բախման պատճառով։

Պարբերականի տվյալներով՝ Բլերը միշտ պնդել է, որ պետական ու մասնավոր հատվածում իր աշխատանքը տարանջատված է։ Նա նաեւ հերքել է, որ իր գրասենյակի աշխատակիցները այդ ժամանակ կոմերցիոն գործունեություն էին վարում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ