News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Աստանայում Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստն է տեղի ունենում։ Նիստը սկսվել է նեղ կազմով՝ պատվիրակությունների ղեկավարների մասնակցությամբ՝ ԵՏՄ անդամ երկրների կառավարությունների ղեկավարների, որոնց հետո միացել են նաեւ պատվիրակությունների անդամները, փոխանցում է «ՏԱՍՍ»-ը։

Ղազախստանի վարչապետ Բաքիթժան Սագինտաեւը ողջունել է նիստի մասնակիցներին եւ շնորհակալություն հայտնել «ԷՔՍՊՕ-2017»-ին երկրների ակտիվ մասնակցության համար, որը տեղի է ունենում Աստանայում։

«Այսօր մենք պետք է մի շարք կարեւոր հարցեր քննարկենք՝ թվային օրակարգի, ապրանքներին հետեւելու մեխանիզմի վերաբերյալ համաձայնագրի, կենսաթոշակային ապահովման պայմանագրի, ժամանակավոր համաձայնագիր կնքելու բանակցությունների մասին հանձնաժողովի զեկույցի, ԵՏՄ-ի եւ Իրանի միջեւ ազատ առեւտրի գոտու ձեւավորման, ինչպես նաեւ որոշ այլ հարցերի վերաբերյալ», -ասել է Սագնիտաեւը։

Օրակարգում կքննարկվեն նաեւ ԵՏՄ-ի գործառույթների եւ զարգացման վերաբերյալ մի շարք հարցեր։ «Հիմնականում ուշադրություն կդարձնենք ինտեգրման ոլորտային ուղղություններին»,-ավելի վաղ ասել է ՌԴ-ի կառավարության աշխատակազմի աշխատակիցը։ 

Նրա խոսքով՝ նիստի արդյունքում ծրագրվում է մի քանի որոշում կայացնել՝ կապված համակարգված տրանսպորտային քաղաքականության իրագործման, ինչպես նաեւ միության տարածքում ապրանքներին հետեւելու շուրջ։

Բացի այդ՝ ԵՏՄ-ի կառավարությունների ղեկավարները կքննարկեն միության ներքին շուկայում սահմանափակումները վերացնելու հարցերը։ «Մասնավորապես միջկառավարական խորհրդի անդամները կքննարկեն միության անդամ երկրներում աշխատողների կենսաթոշակային ապահովման պայմանագրի նախագծի շուրջ միջանկյալ աշխատանքները եւ ազգային վարորդական իրավունքները փոխադարձ ընդունելու հարցը»,-ասել է ՌԴ-ի կառավարության աշխատակազմի աշխատակիցը։

Նրա խոսքով՝ կքննակվեն նաեւ ԵվրԱզԷՍ-ի միջազգային օրակարգում արդիական թեմաներ, «ներառյալ՝ ժամանակավոր համաձայնագրի նախապատրաստությունը, Իրանի եւ ԵՏՄ-ի միջեւ ազատ առեւտրի գոտու ձեւավորումը»։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԵԱՏՄ տարածքից արտահանվող ապրնքների ծագումը որոշելու միասնական համակարգ կգործի
Կառավարությունն իր այսօրվա՝ մայիսի 2-ի նիստում հավանություն տվեց…
Թաիլանդը պատրաստակամություն է հայտնել սկսել ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրի համաձայնագրի շուրջ բանակցությունները
Այն կավելացնի երկկողմանի առևտրի ծավալները և ապագայում ճանապարհ կհարթի Հարավարևելյան Ասիայի երկրների ասոցիացիայի և ԵԱՏՄ-ի միջև ազատ առևտրի համաձայնագրի համար
Հայաստանը ԵԱՏՄ-ից ամենաշատ օգուտներն է ստանում, դա հաշվարկված է. Լավրով
Հայաստանի տնտեսության 35%-ն իրականացվում է կազմակերպությանը մասնակցությամբ...
Այսուհետ հայ ոսկերիչները կկարողանան ԵԱՏՄ ողջ տարածքում իրենց արտադրանքն առանց լրացուցիչ վարչարարության  շրջանառել
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 11-ի նիստում սահմանեց ՀՀ տարածքում թանկարժեք մետաղների արտադրություն, թանկարժեք քարերի մշակում, թանկարժեք...
Իրանի դեսպանը հայտարարել է ԵԱՏՄ-ում դիտորդի կարգավիճակ ստանալու երկրի շահագրգռվածության մասին
Հետագայում, որպես [մերձեցման] առաջին փուլ, մենք ցանկանում ենք դիտորդ դառնալ [ԵԱՏՄ-ի հետ], այնուհետ...
ԱՄՆ-ի հետ Երևանի համագործակցությունն ուղղված չէ ԵԱՏՄ-ի դեմ. Մհեր Գրիգորյան
Հայաստանի Հանրապետությունը հայտարարեց իր առևտրատնտեսական կապերն էլ ավելի դիվերսիֆիկացնելու...
Ամենաշատ