Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ օգոստոսի 14-ին, ժամը 11:26-ին ահազանգ է ստացվել, որ Երեւան քաղաքի Ռուբինյանց փողոցում` «Ալմաստ» գործարանի մոտակայքում, տեղի է ունեցել ավտովթար` քաղաքացին վրաերթի է ենթարկվել (գտնվում է ճանապարհի երթեւեկելի հատվածում). անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ «Nissan Sunny» մակնիշի 010FF01 համարանիշի ավտոմեքենան (վարորդ՝ 48-ամյա Ա. Գ.) բախվել է մոպեդին (վարորդ՝ Գ. Ղ.). մոպեդը շրջվել է:
Փրկարարները Գ.Ղ.-ին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, ով հոսպիտալացրել է «Սբ. Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ: