News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ն պատրաստ է «վճռական պատասխանի» Հյուսիսային Կորեայի կողմից Գուամի տարածքի վրա հարձակման դեպքում, բայց հույս ունի լուծել հարցը դիվանագիտական ջանքերի ու տնտեսական ճնշման միջոցավ։ Այս մասին հայտնել է ԱՄՆ ԶՈՒ շտաբերի ղեկավարների միավորված կոմիտեի ղեկավար, գեներալ Ջոզոֆ Դանֆորդը Սեուլում, փոխանցում է Yoanhap-ը։

Նրա խոսքով՝ Վաշինգթոնն ուզում է խաղաղ ճանապարհով լուծել Փհենյանի միջուկային ու հրթիռային ծրագրի հետ կապված խնդիրը։ «Մեր աշխատանքն այն է, որպեսզի համոզվենք, որ ղեկավարությունն ունի հնարավոր տարբերակները։ Երկու ուղղություններով մեր դիրքորոշումը հասկանալի է ։ Առաջինը՝ մեր պատասխանատվությունն է ապահովել պաշտպանություն հարձակման դեպքում, երկրորդը՝ վճռական պատասխան ապահովել հարձակման դեպքում։ Հարձակման դեպքում՝ մենք կարող ենք պաշտպանել ամերիկյան ու կորեական ժողովուրդներին հենց հիմա ու պատրաստ ենք ուժեղ լինել»,- նշել է նա։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ