News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Գերմանիայում 20 տոննա Nutella շոկոլադ ու Kinder Surprise են գողացել։ DW-ի փոխանցմամբ, կողոպուտը տեղի է ունեցել անցած հանգստյան օրերին Նոյշդատ քաղաքում։ Նման քանակության քաղցրավենիք դուրս բերելու համար գողերը բեռնատարից են օգտվել, որը նույնպես առեւանգվել էր։ Գողացված Nutella-ի ու Kinder Surprise-ի արժեքը կազմում է 70 000 եվրո։

Ոստիկանությունը խնդրել է բոլոր նրանց, ում «անսովոր ալիքների միջոցով» շոկոլադի մեծ քանակություն կառաջարկեն, անհապաղ հայտնել այդ մասին։

 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ