ՄԱԿ-ը 5.9 մլն դոլար կհատկացնի ԿԺԴՀ-ում ուժեղ երաշտից տուժածներին։ Այս մասին հաղորդում է «ՏԱՍՍ»-ը՝ վկայակոչելով Yonhap գործակալությունը։
«ՄԱԿ-ի մարդասիրական հարցերով համագործակցության վարչությունը հայտնել է Մանկական հիմնադրամին եւ Պարենային ծրագրին 2.8 եւ 2.5 մլն դոլար հատկացնելու մասին՝աղետի զոհերին բժշկական օգնություն ցուցաբերելու եւ հիվանդությունների տարածումը կանխելու համար, որոնց նպաստում է երաշտը»,-նշում է գործակալությունը։
Նրա տվյալներով՝ հիմնականում տուժել են ԿԺԴՀ-ի՝ հացահատիկ արտադրող շրջանները։ ՄԱԿ-ի տվյալներով՝ այս տարվա հուլիսի դրությամբ ԿԺԴՀ-ի տարբեր շրջաններում ոչնչացել է բերքի 16-59 տոկոսը։ Հատակպես տուժել է բրնձի արտադրությունը։