News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 09
Տեսնել լրահոսը

Մեկ տարի առաջ կալանավորված Սարի թաղի 10 բնակիչների գործով դատական նիստերն անընդհատ հետաձգվում են՝ «Սասնա ծռեր» խմբի գործով նիստերի պատճառով: NEWS.am-ի հետ զրույցում կալանավորվածներից Էդուարդ Զեյթունյանի կինը՝ Լալա Բերնեցյանը նշեց, որ անգամ իրենց հարազատների հետ տեսակցությունները թույլ չեն տալիս, երբ այդ օրը «Սասնա ծռերի» անդամների հարազատները տեսակցում են իրենց հարազատների հետ:

«Գնում ենք տեսակցության, բայց «Սասնա ծռերի» ընտանիքի անդամներից մարդ է լինում, չենք կարողանում մտնել այնտեղ: Պատկերացնում եմ, եթե «Սասնա ծռեր» անդամների բոլորի տեսակցությունները բաց լինեին՝ նշանակում է  տարիներով պետք է մեր հարազատներին չտեսնեինք: Ես առաջարկում եմ կոնկրետ օրեր նշանակել տեսակցությունների համար, որպեսզի այսպիսի իրավիճակ չստեղծվի»,-ասաց նա:

Նրա խոսքով, կալանքի տակ գտնվող իր ամուսինն ու Հարություն Թորոսյանը առողջական լուրջ խնդիրներ ունեն եւ այդ վիճակում չեն կարող մնալ անազատության մեջ:

Հիշեցնենք, որ 2016 թվականի հուլիսին Սարի թաղում ոստիկանության հետ բախումների ընթացքում 10 մարդ է ձերբակալվել:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հաց բերողի» վերաբերյալ փորձաքննության կեղծ եզրակացություն տալու վարույթով նախաքննությունն ավարտվել է. ՔԿ
Փորձագիտական հանձնաժողովի հիշյալ անդամներն, իրենց տրամադրության տակ ունենալով Արթուր Սարգսյանի բժշկական փաստաթղթերի տվյալները, անտեսելով…
Պավլիկ Մանուկյանը ՔԿՀ-ից տեղափոխվել է հիվանդանոց
Ազատամարտիկ Պավլիկ Մանուկյանը «Նուբարաշեն» ՔԿՀ-ից…
«Սասնա ծռեր»-ի անդամներից Արմեն Բիլյանը երկու շաբաթ է հացադուլի մեջ է. նա 2 պահանջ ունի
Առողջական խնդիրների արդյունքում ՔԿՀ-ն պարբերաբար փորձաքննություն է անում…
Կոչ եմ անում «Սասնա ծռեր» խմբավորմանը՝ մեղսակիցը չդառնալ զինակից ընկերոջ անհիմն և անարդար դատապարտմանը. Ենիգոմշյան
Այն փաստը, որ «Սասնա ծռեր» խմբավորման գործը «վերաքննող» «դատարանը», 8 ամիսների անգործությունից և երեք կազմ փոխելուց հետո ընդամենը մի քանի օրերի...
Վերաքննիչ դատարանն անփոփոխ թողեց ՊՊԾ գնդի գրավման գործով առաջին ատյանի որոշումը
Անփոփոխ թողեց ՊՊԾ գնդի գրավման գործով…
Այստեղ չպատժվեն, երկնքում 100 տոկոս կպատժվեն. սպանված ոստիկանի կինը՝ «Սասնա ծռերի» գործով վճռի մասին
Ամենադաժանն այն է, որ տղաները հողի տակ են, իրենք ազատ…
Ամենաշատ