News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Վրաստանի նախկին նախագահ ու Օդեսայի նախկին նահանգապետ Միխայիլ Սահակաշվիլին հայտնել է, որ Ուկրաինա կվերադառնա սեպտեմբերի 10-ին՝ «լրագրողների, պատգամավորների ու հասարակ մարդկանց ուղեկցությամբ»։

Օնլայն մամուլի ասուլիսի ժամանակ Սահակաշվիլին իր կողմնակիցներին կոչ է արել աջակցել իր վերադարձին ու նշել է թեժ գծի հեռախոսահամար, որով նրանք կկարողանան համապատասխան ցուցումներ ստանալ՝ մասնավորապես նա հնարավոր է համարում «կենդանի միջանցքի» ստեղծումը, որը կօգներ նրան հատել սահմանը, հայտնում է BBC-ի Ռուսական ծառայությունը։

Ուկրաինայի քաղաքացիությունից Սահակաշվիլիին զրկելու մասին նախագահական հրամանագրից հետո Կիեւի ներկայացուցիչները հայտնել են, որ նրա ուկրաինական փաստաթղթերը անվավեր են համարում ու նրան թույլ չեն տա մտնել երկրի տարածք։

Այդ հրամանագրից հետո Սահակաշվիլին այցելել է Եվրոպայի մի քանի երկրներ, նրա խոսքով, օգտագործելով հենց ուկրաինական անձնագիրը, որը փաստացի անվավեր է եղել այդ պահին։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ