News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Քաղաքացին դիմել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին՝ աշխատանքային պայմաններին առնչվող խնդրով:

ՄԻՊ-ից NEWS.am-ին հայտնում են, որ պաշտպանին հասցեագրված դիմումի համաձայն՝ դիմումատուն  երկար տարիներ աշխատել է Երևանի գրադարաններից մեկում, սակայն տնօրենը, անհիմն պատճառաբանությամբ, նրան տեղափոխել է այլ մասնաճյուղ: Ըստ քաղաքացու՝ անտեսվել են իր հաշմանդամության կարգը և, դրանով պայմանավորված, այլ մասնաշենք հասնելու դժվարությունները, իսկ նախկին մասնաշենք տեղափոխվելու խնդրանքը մերժվել է:

Արձանագրելով քաղաքացու աշխատանքային իրավունքի իրականացման սահմանափակում՝ Պաշտպանի աշխատակազմը գործը քննարկման է փոխանցել Երևանի քաղաքապետարան:

Քաղաքապետարանի հետ համագործակցության արդյունքում՝ գրադարանավարուհին աշխատանքի է անցել նախկին աշխատավայրում:

Տպել
Ամենաշատ