News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Հայաստանում հրդեհը հանգցնելու համար նախատեսված ինքնաթիռների բացակայությունը կապված է ֆինանսական հարցերի հետ։ Այս մասին օգոստոսի 17-ին կառավարության նիստից հետո լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Արտակարգ իրավիճակների փոխնարար Դավիթ Կարապետյանը։

Նրա խոսքով՝ երկրին հրդեհներ հանգցելու համար անհրաժեշտ են ինչպես ավիացիա, այնպես էլ հրդեհային ամենագնացներ, որոնք աշխատում են տեղանքի դժվարամատչելիության պայմաններում։ Քանի որ, փոխնախարարի համաձայն, Հայաստանում երկար ժամանակ նման ծավալի հրդեհներ չեն գրանցվել («Խոսրովի անտառ» պետական արգելոցում եւ Վայոց ձորի մարզի Արտավան գյուղում խոշոր հրդեհները-խմբ), հանրությանը եւս լավ չեն ներկայացվել դրանք հանգցնելու հետ կապված բարդությունները։ Հասարակությունը սպասում էր, որ նման հրդեհները եւս կարելի է արագ հանգցնել։ «Նման հրդեհների պարագայում նույնիսկ ամենաուժեղ երկրներն են դժվարությունների բախվում»,-փորձեց մխիթարել Դավիթ Կարապետյանը։ 

Խոսելով Հայաստանի ԱԻՆ-ի՝ հրդեհները հանգցնող տեխնիկական միջոցների մասին՝ փոխնախարարն ասաց. «Մենք տեխնիկա ունենք, բայց դա բավարար չէ։ Տեխնիկան ձեռք է բերվել նախարարության հնարավորությունների շրջանակում։ Հրդեհները հանգցնելու համար ինքնաթիռ ձեռք բերելը ֆինանսական հարցերի հետ է կապված։ Բայց հերքելը, որ վերջին տարիներին, ԱԻՆ-ն առաջընթաց է արձանագրել իր աշխատանքում, եւս սուբյկետիվ է»։ Ըստ փոխնախարարի՝ ԱԻՆ-ը տեխնիկական խնդիրներ ուներ, բայց գերատեսչությունը փորձել է փոխհատուցել դա կազմակերպված աշխատանքով։

Հիշեցնենք, որ Հայաստանի ԱԻՆ-ը, ի վիճակի չլինելով պայքարել հրդեհի դեմ, ստիպված դիմել է ռուս գործընկերների օգնությանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեքսիկայում անցորդը կացնով վիրավորել է երիտասարդ կանադուհի զբոսաշրջիկի
Հարձակվել են 25-ամյա կանադուհի զբոսաշրջիկի վրա...
Պետական դավաճանության համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Լրտեսության և պետական դավաճանության դեպքերի առթիվ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի…
Պատգամավոր Արթուր Խաչատրյանը Ոստիկանության Հրազդանի բաժնում է
Չեմ կարծում, որ երկար կպահեն Ոստիկանություոնւմ...
Պահեստազորի գնդապետը տուժող է ճանաչվել Բագրատաշենի դեպքերի առնչությամբ
Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանը տուժող է ճանաչվել երեք օր առաջ...
Աշտարակի ոստիկանները «Գայի պոստի» մոտ կանխել են «վենդետան». կռվի երկու կողմերում էլ հարազատ եղբայրներ էին
Դեպքի փաստով ոստիկանության Աշտարակի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային...
ՔԿԾ-ում ծառայողական քննության արդյունքում երկու անձ ազատվել է պաշտոնից
Բացի այդ՝ նույն ծառայողական քննությամբ պարզվել է, որ ևս երկու քրեակատարողական ծառայող այդ ժամանակահատվածում ոչ պատշաճ է կատարել...
Ամենաշատ