News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Օգոստոսի 16-ին Վիեննայում տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության մասին պատմող «Խոստումը» (The Promise) ֆիլմի գերմաներեն թարգմանությամբ պրեմիերան, որը Ավստրիայի իշխող սոցիալ-դեմոկրատական կուսակցության հովանու ներքո եւ Ավստրիայում ՀՀ դեսպանության աջակցությամբ կազմակերպել էր Ավստրիայի Հայ դատի գրասենյակը:

Միջոցառմանը ներկա էին Ավստրիայի գործադիր եւ օրենսդիր մարմինների ներկայացուցիչներ, քաղաքական, հասարակական գործիչներ, լրատվամիջոցների ներկայացուցիչներ, ինչպես նաեւ ավստրիահայ համայնքային կառույցների ղեկավարներ: 

Ողջույնի խոսքով հանդես եկավ Ավստրիայի դաշնային խորհրդարանի պատգամավոր Բերիվան Ասլանը, ով նշեց Հայոց ցեղասպանության վերաբերյալ հասարակությանը իրազեկելու, ցեղասպանության հետեւանքները վերացնելու ուղղությամբ նմանատիպ ֆիլմերի եւ հասարակական հնչեղություն ունեցող նման միջոցառումների կարեւորությունը:

Սոցիալ-դեմոկրատական կուսակցության Վիեննայի մարմնի ներկայացուցիչ Օլիվեր Շտաուբերն  առանձնացրեց Ավստրիայում եւ եվրոպական մյուս երկրներում իր կուսակցության եւ քաղաքական մյուս ուժերի կողմից ձեռնարկվող ջանքերը՝ Հայոց ցեղասպանության ճանաչման խնդիրը օրակարգում պահելու ուղղությամբ` որպես համագործակցության օրինակ բերելով 2015թ. ապրիլին Ավստրիայի դաշնային խորհրդարանի կողմից ցեղասպանության փաստի եւ Ավստրիայի պատասխանատվության իր բաժինը միաձայն ճանաչելու հանգամանքը:

Օգոստոսի 17-ից սկսած «Խոստումը» ցուցադրվելու է Ավստրիայի խոշոր բոլոր կինոթատրոններում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Չիլիի խորհրդարանը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը
Ըստ Թուրքիայի ԱԳՆ-ի մեկնաբանության՝ ցեղասպանության հանցագործությունը կարող է դիտարկվել միայն կոմպետենտ դատարանի կողմից...
Զախարովա. Ռուսաստանը միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել է որպես սեփական ցավ ու դժբախտություն
Ապրիլի 24-ը Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության հերթական տարելիցն է։ Այս ողբալի ամսաթիվը հսկայական պատմական...
Հայաստանը դիմացել է, նա գրում է իր և իր ժողովրդի ապագան. Գաբրիել Աթալ
Ֆրանսիայի վարչապետ Գաբրիել Աթալը ելույթ է ունեցել 1915 թվականի Հայոց...
Հայոց ցեղասպանության ժխտումը հանգեցրել են աշխարհի տարբեր վայրերում նոր ոճրագործությունների. Շվեդիայում ՀՀ դեսպան
Որպես հրավիրյալ բանախոսներ՝ ելույթներով հանդես եկան գրող, աստվածաբան, «Հայոց ցեղասպանությունը...
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Ինձ ոգեշնչում է հայ ժողովրդի տոկունությունն ու այն ամենը, ինչ նրանք կառուցել ենք, սակայն մենք երբեք չենք կարող մոռանալ...
Սերժ Սարգսյանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղաuպանnւթյան զnhերի հիշատակին (ֆոտո)
ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը թոռնիկի հետ այսօր...
Ամենաշատ