News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Չինաստանի արեւելքում Չժեցզյան նահանգի Հանչոու քաղաքում օգոստոսի 18-ին բացվել է երկրի առաջին ինտերնետային դատարանը։ Այս մասին օգոստոսի 18-ին հայտնել է China Daily-ն։

Դատարանը քննելու է յոթ տեսակի գործեր, այդ թվում այն գործերը, որոնք կապակցված են ինտերնետային գնումների ու մտավոր սեփականության հետ։ Գործերի նյութերը դատարանն ընդունելու է համացանցով, իսկ նիստերը առցանց հեռարձակվելու են։ Առցանց են կայացվելու նաեւ դատավճիռներն ու որոշումները։

2015-ին ինտերնետային դատարանը գործարկել են որպես պիլոտային նախագիծ։Անցած տարի դատարանը ստացել է ավելի քան 10 հազար գործի դիմում։ Հունիսին Չինաստանի ղեկավարությունը թույլատրել է այդ կառույցի աշխատանքը։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ