News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «2017 թվականի ապրիլի 2-ին տեղի ունեցած ԱԺ ընտրությունների ժամանակ բախտը չժպտաց որոշ պատգամավորների, ովքեր այդպես էլ չհայտնվեցին 6-րդ գումարման ԱԺ-ում: Նրանցից մեկն էլ գյումրեցի, ակտիվ ՀՀԿ-ական Սուքիաս Ավետիսյանն էր: Թեեւ նրա Գյումրիից չընտրվելն այնքան էլ զարմանալի չէր, քանի որ նա պատգամավորի պաշտոնը զբաղեցնում էր կուսակցության համամասնական ցուցակում զբաղեցրած իր հորիզոնականի շնորհիվ:

Armtimes.com-ին տեղեկություններ էին հասել այն մասին, որ Ավետիսյանը բիզնեսով է զբաղվելու, թեեւ վերջինս մեզ հետ զրույցում հերքեց այդ տեղեկությունները: Այժմ նա ակտիվ շինարարությամբ է զբաղված` նոր առանձնատուն է կառուցում: Ավետիսյանը շինարարությունն իրականացնում է Գյումրիում` Մադոյան փողոցի իր մյուս տան դիմաց: Armtimes.com-ի այս տեղեկությունն Ավետիսյանը մեզ հետ զրույցում չհերքեց:

Նրա հետ մեր զրույցն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորեւ.

Պարոն Ավետիսյան, քաղաքականությունից դուրս եկա ՞ ք, ինչո ՞ վ եք այժմ զբաղվում:

Հիմա զբաղվում եմ կուսակցական աշխատանքով:

Իսկ ինչ-որ այլ աշխատանքի ցանկություն կամ մտադրություն ունե ՞ ք:

Ցանկություն էլ կա, մտադրություն է կա…

Իսկ առաջա ՞ րկ:

Դեռեւս կոնկրետ առաջարկ չկա:

Իսկ ի ՞ նչ պաշտոն եք ցանկանում զբաղեցնել:

Հիմա դրա ժամանակը չէ: Կլինի առաջարկ, կմտածեմ:

Պարոն Ավետիսյան, խոսվում է, որ բիզնեսով եք զբաղվելու, ճի ՞ շտ է:

Ճիշտն ասած` երբեք չեմ զբաղվել, ու մտադրություն էլ չունեմ:

Պարոն Ավետիսյան, այս պահին Ձեր առանձնատան դիմաց, ինչ-որ նոր կառույցի շինաշխատանքներ է իրականացվում: Նոր առանձնատո՞ւն եք կառուցում:

Նոր առանձնատուն չեմ կառուցում: Վաղուցվա իմ տան հիմքերի վրա տուն եմ կառուցում:

Ինչպիսի ՞ տուն է լինելու, երկհարկանի ՞, կնկարագրե ՞ ք:

Նորմալ, սովորական տուն է լինելու: Մարդու ապրելու համար` սովորական տուն:

Պարոն Ավետիսյան, բնակարանի խնդիր ունե ՞ ք, որ նորն եք կառուցում: Ձեր առանձնատունը կիսակառույցի դիմաց է, չէ՞:

Դիմացինն առանձնատուն չէ: Ընդհանուր բակի մեջ, ընդհանուր տուն է»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ