News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կարեւոր որոշումներ է ընդունել, այդ թվում՝ Աֆղանստանի վերաբերյալ, որտեղ Վաշինգտոնը փորձում է կողմնորոշվել հետագա ռազմավարության հարցում:

«Քեմփ Դեւիդում շատ կարեւոր օր եմ անցկացրել մեր անչափ տաղանդավոր գեներալների եւ ռազմական առաջնորդների հետ: Մեծ թվով որոշումներ ենք ընդունել, այդ թվում՝ Աֆղանստանի վերաբերյալ»,- Twitter-ում գրել է Թրամփը: Ըստ որում՝ նա չի հստակեցրել, թե ինչ որոշումներ են ընդունել, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն: 

Նախօրեին ԱՄՆ նախագահը Աֆղանստանի եւ այլ հարցերով ընդլայնված խորհրդակցություն է անցկացրել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ